Այսօր՝ 2020-06-06 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան

 

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պետք է արձանագրել մեկ կարևոր բան.

Եթե մարդը դուխով է, ապա դուխով է ամբողջ կյանքում և բոլոր իրավիճակներում։

Եթե քո ղեկավարած պետության քաղաքացիներին փռում ես ասֆալտին, ծեփում ես պատերին, ուրեմն պետք է պատրաստ լինես նույն կերպ վարվել նաև քեզնից ուժեղի նկատմամբ։

Իսկ փաստն այն է, օտար պետության ղեկավարը, բոլորի ներկայությամբ, ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում ու չես կարողանում համարժեք պատասխան տաս ծաղրին։

Ինչ որ բան ֆեյք է, շատ ֆեյք . . .»։

Հիշեցնենք՝ Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեգնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութը՝ iravunk.com-ի