Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Առաջարկում եմ հայկական կողմին անցնել կանխարգելիչ հարվածներ հասցնելու մարտավարությանը. քաղաքագետ

 

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ: Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: Նման պատկեր է եղել նաև 2019 թվականի փետրվար և մարտ ամիսների առաջին շաբաթներին: Հատկանշական է, որ այսպիսի ակտիվություն վերջին անգամ արձանագրվել էր 1 տարի առաջ, 2018թ ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 4000 կրակոց։ Ինչո՞ւ է վերջին շրջանում հակառակորդը ակտիվացել, ինչի՞ սպասել. այս և այլ հարցերի պատասխանները Globnews.am-ը փորձեց ստանալ՝ զրուցելով քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:

-Ուսումնասիրելով ՊԲ շաբաթական հղորդագրությունները՝ նկատում ենք, որ 2019 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում հակառակորդն ավելի ակտիվ է եղել, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, թեև նախորդ տարի երկրում ներքաղաքական իրավիճակն անհամեմատելիորեն ավելի լարված էր: Ի՞նչը կարող է լինել հակառակորդի ակտիվացման հիմնական պատճառը:

-Կարծում եմ, որ հակառակորդի ակտիվացման հիմնական պատճառները կապված են ադրբեջանական ներքաղաքական իրավիճակի հետ։ Եկեք չմոռանանք, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսության ճգնաժամային վիճակը հասարակության շրջանում լուրջ սոցիալ-հոգեբանական խնդիրներ է առաջացրել։ Հետևվաբար, երկրի իշխանությունները,ժամանակ առ ժամանակ, տարբեր տեսակի սադրանքների են դիմելու, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն ներքաղաքական խնդիրներց:

-Ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը: Ըստ Ձեզ՝ առաջիկայում նշված տարբերակով լարվածության աճը կարո՞ղ է պահպանվել:

-Շատ է խոսվում և քննարկվում արցախյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, այդ իսկ պատճառով առաջարկում եմ հայկական կողմին անցնել կանխարգելիչ հարվածներ հասցնելու մարտավարությանը։ Դա Միջազգային իրավունքի խախտում չի, ավելին՝ մենք ունենք այդ իրավունքը։ Իհարկե, իդեալականն այն կլինի, որ մեր պետության սահմաններում խաղաղություն լինի, որ Արցախի խնդրի վերջնական կարգավորում լինի՝ այնպիսին, ինչպիսին պետք է: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի։

-Ապրիլի 29-ին ադրբեջանական կողմից Այգեպար-Բաղանիս ուղղությամբ կրակահերթ էր արձակվել: Արդյո՞ք սա քայլ է՝ 3-րդ բանակայինին տեղում պահելու և լայնածավալ գործողություններ սկսելու դեպքում թույլ չտալու, որ վերջինս Արցախին օգնության հասնի:

-Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը կրակ է արձակում ՀՀ Տավուշի կամ Գեղարքունիքի՝ թե զինվորականների, թե խաղաղ բնակչության ու բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը, կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ, առաջին հերթին ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանն արտագաղթել` կիրառելով վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը։ Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված անհրաժեշտ է դիմում ներկայացվել ՀԱՊԿ-ին։ Մեջբերեմ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթի հետևվյալ դրույթը՝ «ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով` կազմակերպության անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին, եթե ագրեսիայի ենթարկված պետությունը նման խնդրանքով դիմում է ՀԱՊԿ-ին»: Այս առումով, ես համարում եմ սաագրեսիա ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների նկատմամբ։

-Առջևում մայիսյան եռատոններն են: Հնարավո՞ր է որոշակի լարվածության աճ լինի այդ ընթացքում:

-Քանի դեռ Խաղաղության պայմանագիրը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջևստորագրված չի՝ որոշակի լարվածության աճի վտանգ միշտ էլ կա։ Մենք պետք է պահպանենք ազգային միասնությունն ու հավատը, ինչի շնորհիվ հաջողությունների ենք հասել մեզ պարտադրված պատերազմում: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք իսրտեշնորհավորել բոլորիս մայիսյան այս փառապանծ Եռատոնի՝ Մեծ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետությանպաշտ պանությանբանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Մաղթում եմ մեր ժողովրդին և հայրենիքին խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաղթանակներ։