Դեռևս շարունակում է ակտուալ մնալ մեկ անձի իշխանությունը Հայաստանում. Անի Սամսոնյան
|
![]() |
Դեռևս շարունակում է ակտուալ մնալ մեկ անձի իշխանությունը Հայաստանում: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա մեջբերեց ՀՀ վարչապետի՝ սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ մայիսի 1-ին արած հայտարարությունը՝ «Երբ ես ասում եմ, որ մենք պետք է փակենք այդ էջը, դա պետք է փակենք, ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլ պետք է ստեծենք այնպիսի մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպիսի բան անել»:
«Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ առավոտից երեկո ստիպված լծվել էիք դրա արդարացմանը»,- դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին՝ ասաց Սամսոնյանը։ Նրա խոսքով, դա առնվազն անարդար և անազնիվ էր երրիտասարդ խորհրդարանական հանրապետության նկատմամբ։
«Ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին»,- նշեց Սամսոնյանը։