Այսօր՝ 2019-07-18 | RSS | FACEBOOK

Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական Հրաժարիմք անցումային արդարադատութենէ. Արման Բաբաջանյանի դիտարկումները Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջմանը միացել է 10 բնակիչ Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում Թմրանյութեր ձեռք բերելու համար բժիշկը կեղծ դեղատոմսեր է տվել Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան Մահացու վրաերթերով հայտնի անցումը կահավորվում է կարգավորվող լուսացույցով Ռուսաստանը կչեղարկի վրացիների համար մուտքի արտոնագրերը Ժողովուրդը Փաշինյանի հորդորով նույնիսկ «դվորնյաժկա» Չալոյին կընտրեր պատգամավոր. Գագիկ Համբարյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ու՞ր են․ Փաշինյանը՝ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք «Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ․ Aysor.am Իջեւանում ցուցարարների և ոստիկանների միջեւ բախումներից հետո 13 անձ է ձերբակալվել «Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի». Ստեփան Դանիելյան Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը․ «Ժողովուրդ» Իջևանում քաղաքացիների և ոստիկանների բախման դեպքով հարուցվել է քրգործ. բերման է ենթարկվել 19 անձ․ Օսիպյան Հորդորում եմ պարզել՝ ում ծեծի արդյունքում է զինվորը ստացել ֆիզիկական և հոգեկան ծանրագույն տրավմաներ. Նաիրա Զոհրաբյան
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան (ֆոտո) Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Իմպոտենցիայի մեծ մասը ամուսնական առաջին գիշերվա ընթացքում սեռական գրագիտության պակասի արդյունք է. Փաշինյանը նորմալ է համարում «Իմ մարմինն անձնական է» գիրքը

 

Էդ աղմուկը որ եղավ, ես փորձեցի ճշտել՝ էդ ինչ ա, բայց ճիշտն ասած ինձ ուղարկել էին էլեկտրոնային տարբերակը, և ես էսօր առավոտյան հասցրել եմ նայել : Այս մասին այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքի շուրջ ստեղծված սկանդալին:

Փաշինյանն ասաց, որ ինքն այդ ոլորտի մասնագետ չէ, բայց որպես քաղաքացի իր կարծիքը հայտնեց: «Ես հիմա թվերը անգիր չեմ հիշում, բայց 2017 թվականին կարծեմ, Հայաստանում 71 մանկապղծության դեպք ա գրանցվել: Եվ այդ դեպքերի ենթադրաբար տեղի ա ունենում նաև էն պատճառով, որ երեխաները չեն հասկանում՝ իրենց հետ ինչ ա տեղի ունենում: Ես էդ գիրքը փորձեցի կարդալ, բայց որևէ սարսափելի բան չկա: Գրված էր երեխայի մարմնի անձնական մասերի մասին, և նշված էր՝ մայրիկը երեխային համբուրում է, դա նորմալ ա, եղբայրը, հայրը, քույրը համբուրում են, նորմալ ա, բայց քեռու ընկերը եթե համբուրում ա, դա նորմալ ա, թե՞ նորմալ չի. դա ա ներկայացվում գրքում: Երեխան ինտուիտիվ հասկանում ա, բայց չգիտի՝ դա նորմալ ա, թե չէ: Եթե իր մարմնի մասին օտար մարդը փորձի դիպչել, երեխան պետք է հասկանա, որ կարող է այդ օտար մարդուն արգելել»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ երեխաները գրքում գրվածի մասին տեղեկանում են իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմերով և պոռնոկայքերից օգտվելով: «Երեխաները մեծանում են, հասունանում են և կյանք են մտնում, հետաքրքիր ա՝ էդ որտեղի՞ց են իմանում էդ ամեն ինչի մասին: Փողոցում իրարից լսելով, թաքուն ինտերնետով իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր դիտելո՞վ, թե՞ պոռնոկայքեր այցելելով: Էս չի՞ մտահոգում ձեզ: Ես օրինակ, որ կարդացի էդ գիրքը, տեսա, որ ոչ մի արտառոց բան չկա: Ես հարգանքով եմ մոտենում մարդկանց, ովքեր ասում են, դա այլասերություն է, պատրաստ եմ լսել նրանց: Բայց մեզ մոտ տարեկան 60-70 մանկապղծության դեպք է գրանցվում»:

Հաճախ երեխաների հարազատները նրանց հորդորում են հայհոյել, երեխան էլ ասում ա՝ քո սենց ու նենցը, ինչը վարչապետը չգիտի՝ համարե՞լ այլասերություն, թե ոչ: «Երեխան հայհոյում է, հարազատներն էլ հա-հա-հա ծիծաղում են, բայց դա այլասերություն չի, իսկ էն, որ անկախ տարիքից երեխային ասում ես հարաբերությունների ինչ դիստանցիա կարող է լինել, ասում են այլասերվածություն ա»:

Վարչապետի կարծիքով, վատ է, որ գրքի շնորհանդեսին մասնագետների չեն հրավիրել: «Թող հրավիրեին: Բայց չեմ կարծում, որ ոչ մասնագետներ են դա արել: Բա ո՞վ ա էդ գիրքը հրապարակել, քարտաշնե՞րը»:

Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ սեռական գրագիտության պակաս կա: «Դուք գիտե՞ք օրինակ, որ Իմպոտենցիայի մեծ մասը ամուսնական առաջին գիշերվա ընթացքում սեռական գրագիտության պակասի արդյունք: Բա դա մեր ավանդական ընտանիքի խնդիր չի՞: Թե դա հա-հա-հա, հի-հի-հի թեմա ա»: