Այսօր՝ 2020-06-02 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները. «Փաստինֆո»

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, 52-ամյա ՀՀ քաղաքացուն դատապարտել է 400 000 ՀՀ դրամ տուգանքի այն բանի համար, որ նա առանց իր նախկին մտերիմուհու համաձայնության հավաքել ու տարածել է վերջինիս անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները, մասնավորապես՝ մերկ լուսանկարները, գրում է «Փաստինֆո»-ն:

Ամբաստանյալն այդ կնոջ հետ ծանոթացել է 2016 թվականին եւ կարճ ժամանակ անց նրանց միջև ձևավորվել է ինտիմ կապ, իսկ հարաբերությունները կնոջ կողմից խզվելուց հետո, վերջինից վրեժխնդիր լինելու և կապը վերականգնելուն հարկադրելու նպատակով տղամարդն իր ֆեյսբուքյան էջով հրապարակել է այդ կնոջ մերկ լուսանկարները` դրանով իսկ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններն ազատ հասանելի դարձնելով համացանցի այլ օգտատերերի։ Նրան մեղադրանք է առաջարվել ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության տարածելը։

2017 թվականի հունվարի 31-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և հայտարարվել հետախուզում: 2017 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քրեական գործի վարույթը կասեցվել է: Սակայն 2019 թվականի փետրվարի 28-ին մեղադրյալը կամավոր ներկայացել է ՀՀ և մարտի 4-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է: