Այսօր՝ 2020-06-06 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թուրքիայում Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել (տեսանյութ)

 

Նախօրեին Թուրքիայում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով ազգությամբ հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել մահմեդական Նիհաթ անունը, հաղորդում է «Էրմենիհաբերը»։

Իսլամի ընդունումը տեղի է ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Ի դեպ, Հաթիփօղլուն նախասիրություն ունի ուղիղ եթերով ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչներն իսլամ ընդունում։

2014-ին նմանատիպ ևս մի դեպք էր պատահել, երբ հայ կինը նրա հաղորդման ժամանակ ընդունել էր իսլամ։

Ուշագրավն այն է, որ թուրք աստվածաբանն իր խոսքում նշում է, որ նախապես ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Արթուրը 21-րդ մարդն է, ով Հաթիփօղլուի հաղորդման ժամանակ կրոնափոխ է լինում։