Սարից ջուրը բաց են թողնում, պիտի շալակես, տանես, որ օգտվես
|
![]() |
Հաթերքի համար առաջնային խնդիր է Արցախի խաղաությունը ևՀայաստանի կայունությունը: Պետք է մի բռունցք լինել, հասկանալ իրար և հարգել ղեկավարին: Այս մասին Globnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ Սողոմոն Առուստամյանը:
«Որ միասին լինենք, իրար հասկանանք և հարգենք մեծին (երկրի ղեկավարին, խմբ.), ամեն ինչ լավ կլինի»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիրներ ունի Հաթերք համայնքը, Սողոմոն Առուստամյանը նշեց՝ գերխնդիրը ոռոգման համակարգ չունենալն է: «Ոռոգման համակարգը ստեղ ուրիշ ձևի ա, Հայաստանի նման չի: Սարից ջուրը բաց են թողնում, ասում՝ օգտվեք: Իսկ որտեղ պետք է օգտագործվի, 5 կիլոմետր հեռու ա, էդ ջուրը պիտի շալակես, տանես: Ոռոգման ցանց Ղարաբաղում գոյություն չունի: Խմելու ջուր չլինելը ևս մեր գյուղի հիմնախնդիրներից ա: Եթե ոռոգման ջրի հարցը կարգավորվի, խմելու ջրի հարցն էլ կլուծվի: Հիմա խմելու ջուրը օգտագործում ենք որպես ոռոգման ջուր: Դրա համար չի հերիքում»:
Հաջորդ խնդիրը, որ բարձրաձայնեց մեր զրուցակիցը՝ ճանապարհների անմխիթար վիճակն է: «Չնայած այդ խնդիրն արդեն լուծման ճանապարհին ա»:
Մեր ճշտող հարցին, թե արդյոք համայնքի հիմնախնդիրները արտագաղթի պատճառ չեն դարձել, Սողոմոն Առուստամյանը նշեց՝ կարծում եմ ոչ: «Մարդ կա, որ ծերանում ա, էլ մենակ չի կարողանում ապրել, երեխեքն էլ Ռուսաստանում են գտնվում, թողնում գնում ա»:
Ինչ վերաբերում է երիտասարդներին, մեր զրուցակիցը նշեց, որ նրանք մնում են հայրենի հողում և ծառայության անցնում հայոց բանակում: «Մեր շրջանում կա մի զորամաս, որտեղ ծառայողների 70 տոկոսը հաթերքցիներն են»:
Ավելին՝ տեսանյութում