Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա Վաշինգտոնում. ԱԳ նախարարը հաստատել է

 

Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար: Այս մասին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման հնարավորությանը։

«Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի հանդիպման համար, որը հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք կարողանանք նույնպես գնահատել այդ ժամկետները, այսինքն՝ համաձայնել։ Սսկզբունքորեն մենք, բնականաբար, որևէ խնդիր չունենք»,- նշել է նախարարը։

Հարցին՝ արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է․ «Ակնկալվում է, սպասվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»։