Այսօր՝ 2019-05-21 | RSS | FACEBOOK

Դատարանները շրջափակելով և դատական համակարգի վրա նման հարձակումներով պաշտոնապես փակվեց լուրջ ներդրումների հնարավորությունը․ Վահե Հովհաննիսյան Արմավիրի մարզի բնակիչն աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս․ ՔԿ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքում. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են «Դատարանների շրջափակման ակցիային ակտիվ մասնակցել է «Լեդի Հակոբը»». Աղվան Պողոսյան «Հայկական Մութալիբովը․ Փաշինյանն Ադրբեջանի համար ստեղծել է փաստարկ, որը նրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործեն»․ Ստեփան Դանիելյան Վթար Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ ««Լուսավոր Հայաստանը» չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը». Լիլիթ Մակունց «Արթիկ» ՔԿՀ-ում Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿՀ-ն հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կայցելեն Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից․ Արթուր Ղազինյան 2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով «Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ». Կարո Փայլան ««Իմ քայլի» հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը». Մարուքյան Փաշինյանը դատական համակարգի վիրահատական միջամտություն է անում. Sputnik-Georgia-ի անդրադարձը Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում. Տարասով․ «168 Ժամ» «Գրեթե 5 ժամ ցուցմունք եմ տվել ռոբի խաժամուժի մայիսի 13-ի խուլիգանությունների մասին». Վարդգես Գասպարի ՀՀ կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով (տեսանյութ) Բակո Սահակյանի՝ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումը բավական թեժ է անցել. «Ժողովուրդ» Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. «Հրապարակ»
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան «Перейти куда». Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին (տեսանյութ) Մայիսի 2-ին ավտովթարից ՀՀ ՊՆ 2 պայմանագրային զինծառայող է զոհվել․ Ռազմինֆո «Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է Միշա Գրիգորյանը չանցավ եզրափակիչ. նա ներկաներին հրավիրեց Արցախ՝ ժենգյալով հաց ուտելու- տեսանյութ Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև Արցախի համ ու հոտը «Ժենգյալով հացի փառատոնում». ռեկորդի հավակնող ժենգյալով հացից մինչև խաշիլ և խորոված Հայուհին դարձել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» մրցույթի հաղթող Մեդվեդևը հեգնո՞ւմ էր, թե՞ կատակում. չհասկացված կատակն ինչ ասես կդառնա
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. դատարանի բակում կրկին ակցիաներ են

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստից առաջ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում շարունակվում են ակցիաները. դատարանի բակում են և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանի դիմաց ոստիկանական ուժերը հսկում են կարգուկանոնը: Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները հավաքվել են փողոցի տարբեր կողմերում և փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։

Դատական նիստի ժամանակ շարունակվելու է քննվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը:

Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մայիսի 14-ին դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի