Այսօր՝ 2019-05-21 | RSS | FACEBOOK

Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Արգիճի գետում հայտնաբերված 30-ամյա երիտասարդի գլխին վնասվածքներ են եղել Դատարանները շրջափակելով և դատական համակարգի վրա նման հարձակումներով պաշտոնապես փակվեց լուրջ ներդրումների հնարավորությունը․ Վահե Հովհաննիսյան Արմավիրի մարզի բնակիչն աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս․ ՔԿ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքում. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են «Դատարանների շրջափակման ակցիային ակտիվ մասնակցել է «Լեդի Հակոբը»». Աղվան Պողոսյան «Հայկական Մութալիբովը․ Փաշինյանն Ադրբեջանի համար ստեղծել է փաստարկ, որը նրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործեն»․ Ստեփան Դանիելյան Վթար Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ ««Լուսավոր Հայաստանը» չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը». Լիլիթ Մակունց «Արթիկ» ՔԿՀ-ում Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿՀ-ն հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կայցելեն Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից․ Արթուր Ղազինյան 2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով «Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ». Կարո Փայլան ««Իմ քայլի» հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը». Մարուքյան Փաշինյանը դատական համակարգի վիրահատական միջամտություն է անում. Sputnik-Georgia-ի անդրադարձը Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում. Տարասով․ «168 Ժամ» «Գրեթե 5 ժամ ցուցմունք եմ տվել ռոբի խաժամուժի մայիսի 13-ի խուլիգանությունների մասին». Վարդգես Գասպարի ՀՀ կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով (տեսանյութ)
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան «Перейти куда». Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին (տեսանյութ) Մայիսի 2-ին ավտովթարից ՀՀ ՊՆ 2 պայմանագրային զինծառայող է զոհվել․ Ռազմինֆո «Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է Միշա Գրիգորյանը չանցավ եզրափակիչ. նա ներկաներին հրավիրեց Արցախ՝ ժենգյալով հաց ուտելու- տեսանյութ Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև Արցախի համ ու հոտը «Ժենգյալով հացի փառատոնում». ռեկորդի հավակնող ժենգյալով հացից մինչև խաշիլ և խորոված Հայուհին դարձել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» մրցույթի հաղթող Մեդվեդևը հեգնո՞ւմ էր, թե՞ կատակում. չհասկացված կատակն ինչ ասես կդառնա
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Բացահայտվել է 98 մլն դրամ արժեքով զարդերի գողության դեպքը․ երկու անձ կալանավորվել է

 

Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնեց, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամադե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ գողության հատկանիշներով։ Մեքենայատերը ոսկու առ ու վաճառքով է զբաղվում։ Այդ օրը նա իր ոսկու խանութից զարդեր էր վերցրել տուն տանելու և օրվա ընթացքում մեքենայով այցելել էր տարբեր վայրեր։ Տուժողը տան բակում էր նկատել, որ մեքենայում թողած ոսկե և ադամանդե զարդերերով տոպրակները չկան։ Ահազանգից հետո նախ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բուժհաստատություններից մեկի դիմաց։ Հանցագործության բացահայտմամբ սկսեցին զբաղվել ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի հետ առնչվող, նույնիսկ աննշան թվացող մանրուքները։

Ոստիկանների ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ տուժողը մեքենան վաճառում էր, և վերջերս տարբեր անձինք եկել էին այն տեսնելու։ Քանի որ մեքենայի դուռը բացել էին հարմարեցված բանալիով, ուստի վարկած առաջ քաշվեց, որ հնարավոր է թվացյալ գնորդներից մեկը բանալին ինչ-որ կերպ պատճենահանած լիներ։ Հետախուզական միջոցառումները կենտրոնացրինք այս վարկածի իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Շուտով հայտնի դարձավ, որ գողությունից օրեր առաջ տուժողի գործընկերներից մեկը իր մտերիմի հետ եկել էր մեքենան տեսնելու։ Այդ ընթացքում նույնիսկ թվացյալ գնորդը այն վարել էր, ուստի չէր բացառվում, որ հենց այդ անձն էլ, նախնական վարկածով՝ պլաստիլինով պատճենել էր մեքենայի բանալին՝ հետագայում նույնատիպ բանալի պատրաստելու և մեքենայից գողություն անելու նպատակով։

Կարճ ժամանակում պարզվեց, այդ անձի ինքնությունը։ Պարզվեց նաև դեպքին նախորդած ժամերին նրա շարժը։ Եվ այսպես, մայիսի 4-ին տուժողը իր խանութից վերցրել է տոպրակներով զարդերը և մեքենայով շարժվել մայրաքաղաքի Խորենացու փողոցում գտնվող իր արտադրամաս։ Մի քանի օր առաջ նրա մեքենան տեսնելու եկած անձը մեքենայով և ոտքով հետևել է նրա շարժին՝ սպասելով Խորենացու փողոցում։ Երբ տուժողը դուրս է եկել արտադրամասից ու շտապել բուժհաստատությունում գտնվող ծնողին այցելության, նրան փողոցում սպասող անձը շարունակել է հետևել։ Տուժողը, հասնելով տեղ, մեքենան կայանել է բուժհաստատության ավտոկայանատեղիում և բարձրացել հիվանդանոց։ Րոպեներ անց մեքենային է մոտեցել նրան հետևած տղամարդը, կրկնօրինակ բանալիով բացել մեքենայի դուռը, վերցրել տոպրակներով զարդերն ու ոտքով հեռացել։ Այս ամենը պարզելուց հետո առաջ քաշված վարկածի իսկությունը հիմնավորվեց։ Նաև օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ գողությունը կատարած Արման Սահակյանը մենակ չի գործել, քանի որ հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը, գտնվել է մեքենայում:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները 34-ամյա Սահակյանին ու 35-ամյա Գասպարյանին հայտնաբերեցին մայիսի 11-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ձերբակալվեցին։

Հետագա միջոցառումներով՝ իրավապահները հայտնաբերեցին նաև գողոնը։ Տոպրակներով ոսկե և ադամանդե զարդերը թաքցված էին Արման Սահակյանի պապի գերեզմանոցում։ Զարդերն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։

Երևանի բնակիչներ Արման Սահակյանին ու Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել ու տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: