Այսօր՝ 2020-06-02 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Եթե ուզում են, որ #SutNikol հեշթեգը հայտնվի եվրոպական դատարանում, թող կիրառեն վարչական վարույթ. Կոնստանտին Տեր–Նակալյան

 

Եթե ուզում են, որ #SutNikol հեշթեգը հայտնվի եվրոպական դատարանում, թող կիրառեն վարչական վարույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց #SutNikol ակցիայի մասնակից, «Բլոգնյուզ»–ի խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյանը:

Տեր–Նակալայնի խոսքով իրեն եւ ակցիայի անդամներից՝ Անդրանիկ Ստեփանյանին տարբեր ժամերի են հրավիրել բաժին, բայց ներսում որոշվել է մեկ վարույթով անցկացվի։

«Որոշում չի կայացվել, քանի որ մեր փաստաբանները ներկայացրել են միջնորդություն։ Լինելու են նոր լսումներ մայիսի 30–ին, որտեղ ըստ երեւույթին կկայացվի վճիռ»,– ասաց Տեր–Նակալյանը։

Նրա խոսքով գործը կամ կկարճվի կամ իրենց կճանաչեն անմեղ, իսկ եթե ամեն դեպքում իրենց վարչական պատասխանատվության ենթարկեն, կդիմեն եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ SutNikol ակցիայի մասնակիցներից երկուսին՝ «Բլոգնյուզ»–ի խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյանին եւ Անդրանիկ Ստեփանյանին ոստիկանության կենտրոնի բաժին էին հրավիրել: