Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ մայսիսի 17–ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ եւ ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Միեւնույն ժամանակ պաշտպանն առաջարկեց, որպեսզի դատարանը գնահատի հեռակապի միջոցով երաշխավորողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու հնարավորությունը։ Նախագահող դատավորը, սակայն հայտարարեց, որ հեռակապի միջոցով չի կարող նախազգուշացնել երաշխավորողներին, քանի որ անձը պետք է անպայման ներկայանա եւ ստորագրի, որ նախազգուշացվել է։