Այսօր՝ 2019-05-21 | RSS | FACEBOOK

Արմավիրի մարզի բնակիչն աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս․ ՔԿ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքում. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են «Դատարանների շրջափակման ակցիային ակտիվ մասնակցել է «Լեդի Հակոբը»». Աղվան Պողոսյան «Հայկական Մութալիբովը․ Փաշինյանն Ադրբեջանի համար ստեղծել է փաստարկ, որը նրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործեն»․ Ստեփան Դանիելյան Վթար Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ ««Լուսավոր Հայաստանը» չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը». Լիլիթ Մակունց «Արթիկ» ՔԿՀ-ում Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿՀ-ն հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կայցելեն Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից․ Արթուր Ղազինյան 2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով «Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ». Կարո Փայլան ««Իմ քայլի» հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը». Մարուքյան Փաշինյանը դատական համակարգի վիրահատական միջամտություն է անում. Sputnik-Georgia-ի անդրադարձը Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում. Տարասով․ «168 Ժամ» «Գրեթե 5 ժամ ցուցմունք եմ տվել ռոբի խաժամուժի մայիսի 13-ի խուլիգանությունների մասին». Վարդգես Գասպարի ՀՀ կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով (տեսանյութ) Բակո Սահակյանի՝ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումը բավական թեժ է անցել. «Ժողովուրդ» Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. «Հրապարակ» Ով է այն միակ դատավորը, ում հաջողվել է հասնել աշխատասենյակ. «Ժամանակ»
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան «Перейти куда». Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին (տեսանյութ) Մայիսի 2-ին ավտովթարից ՀՀ ՊՆ 2 պայմանագրային զինծառայող է զոհվել․ Ռազմինֆո «Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է Միշա Գրիգորյանը չանցավ եզրափակիչ. նա ներկաներին հրավիրեց Արցախ՝ ժենգյալով հաց ուտելու- տեսանյութ Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև Արցախի համ ու հոտը «Ժենգյալով հացի փառատոնում». ռեկորդի հավակնող ժենգյալով հացից մինչև խաշիլ և խորոված Հայուհին դարձել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» մրցույթի հաղթող Ինձ զգուշացրեցին, որ մտնում ենք նախկին օլիգարխների դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինելու․ Դավիթ Սանասարյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Շփման գծում իրավիճակն ահանգիստ է. Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում. verelq.am

 

Verelq.am-ը գրում է. Մայիսի 20-24-ը Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը, գրում է Haqqin.az-ը: Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10, 000 զինծառայող, 150 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժությունները կանցնեն տարբեր զորվարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ:

Հատկանաշական է, որ վերջին շրջանում ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվացմանը զուգահեռ որոշակիորեն աճել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում: Շաբաթներ առաջ տեղի ունեցան միջադեպեր:

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վերջին մեկ տարվա ընթացում տեղի ունեցած հանդիպումների ու պայմանավորվածությոունների արդյունքում լարվածությունը կտրուկ նվազել էր:

Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Բրյուսելում մայիսի 13-ին տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրավիրվել էին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպած տոնական ընթրիքին։

«Այո, իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ոչ խորացված քննարկում է տեղի ունեցել։ Այսինքն` իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում», – ասել է լրագրողներին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Կարապետյանը հիշեցրել է, որ կողմերի միջև մշտական կապ կա, խողովակ, որի միջոցով ամենօրյա ռեժիմով տեղեկությունների փոխանակում է տեղի ունենում։ Հարցին, թե անդրադարձ եղել է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է, որ մտահոգությունը փոխանցվել է։

Փորձագետները կարծում են, որ բրյուսելյան հանդիպումից ավելին սպասել պետք չէր, քանի որ այն ըստ էության ոչ ֆրոմալ չփում էր: Ավելին՝ ըստ Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանի, ԼՂ հակամարտությունը հնարավոր չի լինի կարգավոր այնքան ժամանակ, քանի դեռ փորձում են ուղիղ երկխոսություն չկա Ղարաբաղի հետ, որի իրականացման ուղղությամբ աշխատում է հայկական կողմը:

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - ասել է Պողոսյանը:

Հակամարտող կողմերի շփման գծում խախատումները եւս, ըստ Թեւան Պողոսյանի, ադրբեջանական նախկին սովորույթի վերակենդանացումն է: «Բաքուն փորձելու է Հայաստանին մեղադրել այս հարցում: Սակայն կարծում եմ, որ խախտումները ակտիվացել են դարձյալ ադրբեջանական «սովորույթի համաձայն»`երկրների ղեկավարների ենթադրվող հանդիպմանն ընդառաջ», - ասել է նա: