Այսօր՝ 2019-07-20 | RSS | FACEBOOK

Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ Ավելի բարձրակարգ սպասարկման ապահովման ճանապարհը. Ջակոմինի Ակադեմիայում կվերապատրաստվեն ոլորտի մասնագետները 7 օր առաջնագծում. ի՞նչ է կատարվել արցախա-ադրբեջանական սահմանին Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Սատանայական ծեսեր Նուբարաշենի գերեզմանատա՞նը Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հասցվել է 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս. ոստիկանության ամփոփումներից Ստեփանավանից Երևանին աղբատար մեքենա է օգնության հասել (տեսանյութ) Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ․ «168 ժամ» Հրդեհների տխուր «շքերթ». (տեսանյութ) «Իմ քայլի» պատգամավորներին հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին. սեպտեմբերին անակնկալ է լինելու․ «Հրապարակ» Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում․ «Հրապարակ» Առճակատումը սրվում է. Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. «Փաստ» Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ․ «Հրապարակ» Նոտարական գրասենյակներ զավթողը. Հրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացվի. «Ժամանակ» ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել. Ովքեր են եղել կողմ և ովքեր՝ դեմ. «Ժամանակ» Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի. «Փաստ» Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ» Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում այսօր երթևեկության փոփոխություն կլինի
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը. EU4Digital-ի ներկայացումը Երևանում

 

EU4Digital-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նոր նախաձեռնություն է՝ աջակցելու թվային տնտեսությանն ու հասարակությանը, որ ներկայացվեց Երևանում, 2019թ. մայիսի 15-ին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ:

Այս միջոցառման նպատակն էր ներկայացնել EU4Digital ծրագիրը որպես առաջատար նախաձեռնություն, որն ուղղված է թվային տիրույթում ԵՄ քաղաքականության նպատակների աջակցությանը՝ գործողությունների լայն շրջանակի կիրառմամբ: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև Հայաստանում թվային թեմաների համատեքստում հաջողություններն ու ընդհանուր իրավիճակը, քննարկվեցին առաջիկա անելիքները։

Հանդիպմանը ելույթ ունեցան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցւթյան բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը:

«ԵՄ-ը Հայաստանի հետ համագործակցության երկար պատմություն ունի էլեկտրոնային կառավարման/թվայնացման ոլորտում («Mulberry» անթուղթ նախարարություն, e-քաղաքացիական կացության ակտերի գրանցում, բիզնեսի առցանց գրանցում և այլն): Մենք նաև իրականացնում ենք նոր, հավակնոտ մի ծրագիր, որի նպատակն է հիմնել կառավարական փոխգործակցային հարթակ՝ հնարավոր դարձնելով պարզեցված և ստանդարտացված պահով կապ Հայաստանի հանրային կառավարման բոլոր կառույցների միջև ներկայացնելով նաև Մեկ պատուհանի սկզբունքը սահմանային անցակետերի համար: Վերջերս շնորհանդեսով ԵՄ հանձնակատար Ա.Անսիպի Հայաստան այցելության ընթացքում ներկայացված EU4Digital տարածաշրջանային նոր ծրագրի նպատակն է հզորացնել ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը, կառուցել նախկին արդյունքների վրա ու կենտրոնանալ հեռահաղորդակցության կանոնների, վստահության և անվտանգության, e-առևտրի, ՏՀՏ նորարարության, e-առողջության և e-հմտությունների վրա: Մենք վստահ ենք, որ այս ծրագրի արդյունքները կբերեն առցանց ծառայությունների կատարելագործում ավելի լավ սակագներով և ավելի մեծ ընտրությամբ, գրավելով ներդրումներ, խթանելով առևտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաև հզորացնելով համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության ներսում», բացման իր խոսքում նշեց Գրեգորի Ցուրիսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը։

Ողջունելով ներկաներին՝ նա ներկայացրեց առաջիկայում ակնկալվող կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները, հատկապես թվայնացման տիրույթում իրականացված, իրականացվող և իրականացվելիք նախաձեռնությունների համակարգման և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Նախարարի խորհրդականն ընդգծեց, որ նախարարության թիրախային խնդիրների շարքում է լինելու երկրի թվային փոխարկման օրակարգի մշակումը, իրագործումը և արդյունքների մոնիտորինգը հետևյալ ուղղություններով՝

• Է-կառավարման զարգացում

• Թվային հասարակության զարգացում

• Թվային տնտեսության զարգացում

• Արագ լայնաշերտ կապի և տվյալների պահման ենթակառուցվածքների զարգացում

Գայանե Սերոբյանը նշել է, որ այս բոլոր ենթաուղղություններում կիբերանվտանգության հարցերը անցնում են կարմիր թելով:

Բացման խոսքին հետևեց նախաձեռնության ամբողջական ներկայացումը և թեմատիկ քննարկում EU4Digital-ի բաղադրիչների, թվային այն նախաձեռնությունների մասին Հայաստանում և տարածաշրջանում ընդհանրապես:

Տարածաշրջանային «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ծրագիրն ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանը: Այն սկսվել է 2019թ. հունվարին և կտևի մինչև 2021թ. դեկտեմբեր:

EU4Digital-ի նպատակն է տարածել Եվրոպական միության Թվային միասնական շուկայի առավելությունները Արևելյան գործընկեր երկրներում՝ ԵՄ աջակցությունն ուղղելով թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացմանը տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի բարելավման և գործարարությանն աջակցելու համար:

EU4Digital-ի միջոցով ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին ռոումինգի սակագների իջեցմանը, բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետի զարգացմանը՝ տնտեսության խթանման ու էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, լոգիստիկայից մինչև առողջապահություն տարբեր ոլորտներում հասարակության մեջ թվային կառուցվածքների ներդաշնակեցման, ինչպես նաև կիբերանվտանգության կառուցման և թվային հմտությունների զարգացման նպատակով: