Ինչո՞ւ մարտի 1-ից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց (տեսանյութ)
|
![]() |
Հարցին կանդրադառնանք դատաքննության ինչ-որ մի փուլից հետո, այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե մարտի 1-ի գործողությունները եղան ողբերգական ձևով, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ներողություն չխնդրեց։
«Հարցին կանդրադառնանք դատաքննության ինչ-որ մի փուլից հետո՝ ով պետք է ներողություն խնդրի, ինչ ծավալով, ինչ չափով։ Էլի գալիս ենք էն կանխավարկածին, որ ինչ կատարվում է երկրում՝ մի հոգի ա, նախագահը... Մարտի 1 է տեղի ունեցել, բոլորիս համար ողբերգություն է, ինչու դրանից հետո անձը ներողություն խնդրեց կամ չխնդրեց, ինչ գործընթաց արեց կամ չարեց, ովքեր էին մեղավորները, որոշ մարդիկ գիշերը լավ են քնել դրա պատճառով, որոշ մարդիկ վատ են քնել, այսինքն՝ այդ գործընթացներին չանդրադառնալով հանդերձ, դա դուրս է գալիս իրավական գործընթացի շրջանականերից»,- նշեց Օրբելյանը և հավելեց, որ հիմա չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին։
Նրա դիտարկմամբ, ովքեր ինչ գիտեին, ինչ ծավալով, ինչ գործընթաց էր պլանավորվել, դա ուրիշ հարց է։
Մանրամասները՝ տեսանյութում։