Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից
|
![]() |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց. նրան կալանքից ազատ արձակեցին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ դահլիճը ծափողջուններով ընդունեց դատարանի որոշումը: Այսօր դատարանում ներկա էր նաև Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: