Այսօր՝ 2020-06-06 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան

 

Հայոց բանակին ու նրա փառապանծ զինվորականներին փնովողները, ծաղրողներն ու անհարկի քննադատողները թշնամուն գովաբանողներն են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով հմացանցում քննարկվող ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Հայաստան տեղափոխելու լուրերին:

«Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:

Այդ համատեքստում ինչ քննարկումներ ասես, որ չեն բարձրաձայնում, բայց ամենից զավեշտալին այն է որ որոշ օգտատերեր այդ լուրը համեմելով կեղծիքի և ստի սոուսով` փորձում են ներկայացնել այն իբր թե մոտակա ժամանակներս սպասվող «դավադիր պատերազմից» Աշոտին ապահով հեռավորության վրա պահելու ծնողների ցանկությամբ:

Հարգելիներս Հայոց բանակը մի միասնական կուռ համակարգ է որի մի մասն էլ Արցախի ՊԲ-ն է, և ոչ մի կապ չունի թե տվյալ պահին զինվորականը ծառայական հարցերով և խնդիրներով որտեղ է գտնվում, այնպես որ` ռազմական գործողություններ սկսվելուն պես` նա ստորաբաժանման կազմում ձեռնամուխ է լինելու մարտական խնդիրների կատարմանը:

ՊԲ զինծառայողները, այդ թվում նաև ժամկտային, պարբերաբար մասնակցում են ՀՀ-ում տեղակայված Հայոց Բանակի տարբեր զորամասերում իրականացվող հավաքների, մասնագիտական աստիճանի բարձրացման և հմուտություների կատրելագործման նպատակով անց կացվող պարապմունքների, այնպես որ` Աշոտը բացառություն չէ :

Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց Բանակը և հայ զինվորականներին, այդ թվում նաև Հայոց Բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց», - ասված է նրա գրառման մեջ: