Այսօր՝ 2020-05-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Զորակցությունս հայտնեցի Մխիթարյանին «Արսենալ»-«Չելսի» խաղից առաջ, որին նա չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով»․ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ» - «Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։

Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- գրել է Փաշինյանը։