Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա

 

Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Գեղհովիտ համայնքի բնակիչները խմելաջրի խնդիր ունեն. ծորակից ցեխաջուր է գալիս: Բնակիչների խոսքով, անհասկանալի է՝ ինչու մաքուր խմելաջուր չեն կարողանում ստանալ, եթե համայնքը ջրի խնդիր չունի: «Մեր համար անհասկանալի ա՝ մաքուր ջուրն ուր ա գնում»,- նշում են համայնքի բնակիչները:

Մենք տեղեկացանք, որ խեմելաջրի խնդիրը հատկապես տեսանելի է անձրևներից հետո: «Էս ջուրը խմել չենք կարողանում, դրա համար գնում ենք գյուղի բուրավոյից ենք ջուր բերում: Գետնի տակից դուրս եկող ջուր ա, մաքուր ա, տանում ենք ու խմում»:

Գյուղացիները նշեցին, որ եթե գարնանը ուղղակի ցեխաջուր է գալիս ծորակներից, ամռանը՝ դա էլ չկա: «Նախորդ ամառ օրերով ջուր չենք ունեցել, բայց չգիտենք, թե ինչն ա պատճառը»:

Մենք փորձեցինք կապ հաստատել Գեղհովիտի համայնքապետ Վարդան Պողոսյանի հետ: Սակայն համայնքնապետարանի +374-262-44719 հեռախոսահամարին ուղարկված զանգերը անպատասխան մնացին: Իսկ համայնքապետի անձնական հեռախոսին պատասխանեց նրա որդին, ով ասաց, որ հայրը գործով «տեղ ա գնացել», հեռախոսն էլ մոռացել է տանը:

Globnews.am-ը կփորձի կապ հաստատել համայնքապետի հետ և հասկանալ խնդրի պատճառը:

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզպետարանից մեզ ասացին, որ խնդրի մասին տեղյակ են: «Սանեպիտկայանին հանձնարարել ենք խնդրին լուծում տալ: Մեր իրավասությունների մեջ դա չի մտնում, բայց հետևողական ենք»,- ասացին մարզպետարանից:

Մեր հարցին, թե խնդրի լուծման համար վերջնաժամկետ ներկայացվել է, թե ոչ, մարզպետարանից ասացին, որ իրենք ժամկետ չեն կարող դնել: