Այսօր՝ 2019-07-17 | RSS | FACEBOOK

Մեր նպատակն է պետգնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը. Վարչապետ Խախտումներ Աբովյան քաղաքում․ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» պաշտոնատար անձիք տուգանվել են Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով 47-ամյա անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր. ՔԿ ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Լավրով. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում Շուրջ 100.000 դոլարի ապօրինի դեղեր են ներմուծել Հայաստան և իրացրել․ ԱԱԾ Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է +40 Վայոց Ձորի գյուղերում արջը վնասել է ցանցե ցանկապատն ու ծիրանենիները ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում Սասնա Ծռերի ապստամբությունը վիժեցրեց Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը. «Սասնա ծռեր» Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ֆրանսիայի նախարարը հրաժարական տվեց՝ պետության հաշվին ճոխ ճաշերի պատճառով Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել․ ՊՆ խոսնակ Կոտայքի մարզպետը պահանջում է անվավեր ճանաչել Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնիքվել սենյակը. Politica.am Ծեծ, անչափահասի հետ սեքսուալ գործողություն. օպերատիվ քրոնիկոնը Հայաստանում Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի
Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան (ֆոտո) Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ադրբեջանից սիրով Վրաստանին՝ հայերի հանդեպ ատելությամբ լի գրականություն

 

Ադրբեջանը Վրաստանի գրադարաններին է մատակարարում հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող գրքեր: Թեև գրադարանները դրանում ոչ մի խնդիր չեն տեսնում, սակայն Վրաստանի որոշ ադրբեջանցիներ վախենում են, որ այն կարող է օժանդակել էթնիկ լարվածության սերմանմանը: Այս մասին, panorama.am-ի փոխանցմամբ, գրում է OC Media կովկասյան լրատվական կենտրոնը։

Նշվում է, որ Վրաստանի Մառնելուլի քաղաքի գրադարանում հայերի նկատմամբ ատելությամբ, տարածքային հավակնություններով լի գիրքն անգամ զարմացրել է Մառնեուլիում ապրող ադրբեջանցուն։

«Երբ այցելեցի Մառնեուլի գրադարան, ես տեսա Ազիզ Ալաքբարլիի կողմից գրված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաններ»-ի մասին գիրք: Կարծեցի, գիրքը պետք է լինի Ադրբեջանի արևմուտքում գտնվող պատմական հուշարձանների մասին: Սակայն, երբ կարդացի գիրքը, պարզ դարձավ, որ գիրքը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասին է: Գիրքը պարունակում էր հայերի նկատմամբ թշնամանքի տարրեր»,- ասել է Վրաստանի ադրբեջանցի Իմրան Ջաֆարովը։

Գրադարանում առկա են նաև քարոզչական այլ նյութեր, որոնք կարելի է բաժանել երեք խմբի. ատելության խոսք՝ ուղղված Հայաստանին և հայերին, աջակցություն Իրանի դեմ անջատողական և տարածքային պահանջներին և իշխող Իլհամ Ալիևի ընտանիքի քարոզչությունը:

Գրադարանում առկա է նաև «Հայերն ու փաստերը» վերնագրված գիրք, որը, ինչպես ասվում է հոդվածում, ծայրահեղական ատելություն է տարածում հայերի նկատմամբ ամեն էջում։ Գրքի 1925-րդ էջում հայերին նկարագրում են որպես «ցիգաններ» ու «ստրուկներ»։ Նշվում է, թե հայերը Կովկասում նորեկներ են ու «կգա ժամանակ, երբ հայերը կլինեն անիծված մարդկության կողմից ու կհիշվեն գիտնականների կողմից»։

Քարոզչական այս գրականությունը հրատարակված է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրամանով։

Գրադարանի տնօրեն Լանա Խաշալաշվիլին OC Media-ին ասել է, որ իրենք տեղյակ չեն եղել գրքերում ատելության խոսքի մասին։

Ինչպես պարզել է կայքը, այս գրքերը հասանելի են ոչ միայն այս գրադարանում, այլ նաև Վրաստանի Ազգային ժողովի գրադարանում, Թբիլիսիի Պետական համալսարանում և այլն։

Վրաստանում ապրող արմատներով ադրբեջանցի ակտիվիստ Աիդա Թագիևան կարծում է, որ այս գրքերը պետք է դուրս բերվեն գրադարաններից ու Վրաստանի կառավարությունը պետք է արգելի նման գրքեր Վրաստան բերելը։

«Ադրբեջանի կողմից իրակացվող ճնշման արդյունքում Վրաստանի ադրբեջանցիների 80 տոկոսը ինչ-որ չափի ատելություն ունի հայերի նկատմամբ։ Թեև դա ակնհայտ չէ արտաքինից, այն զգացվում է որոշակի համատեքստերում։ Ադրբեջանի կառավարությունը մեզ դիտում է որպես իր մաս։ Հայերի նկատմամբ ատելությամբ լցված Վրաստանի ադրբեջանցիներն օգտակար է Ադրբեջանի կառավարությանը։ Երբ որ կոնֆլիկտ առաջանա, նրանք կօգտագործեն այն իրենց շահերի համար»,- OC Media-ին ասել է Թագիևան ու հավելել, որ արդարությունը չի ծնվում ատելությունից և խնդիրները ոչ թե իրենք են լուծելու, այլ պետությունները։