Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փոփոխությունների կառավարում. ՎԶԵԲ աջակցությամբ գիտելիքը վերածվում է կարողության

 

Երբ փոփոխություններն անընդհատ են, դրանց կառավարումն առաջնային է դառնում: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով ու մոտեցումներով է դա հնարավոր: Խորհրդատվության ոլորտի հեղինակավոր փորձագետ Ջանեթ Փութը Երևանում «Փոփոխությունների կառավարում» դասընթացի մասնակիցներին այս օրերին ծանոթացնում էր հենց այդ հարցերի պատասխաններին, ու նաև, թե որոնք են հիմնական մարտահրավերներն ու դրանց արձագանքելու ռազմավարության հաջողության գաղտնիքները:

Դասընթացը կազմակերպել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի շրջանակներում, որ ֆինանսավորում են ՎԶԵԲ-ը, Եվրոպական Միությունը՝ «EU4Business»-ի շրջանակներում, Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը և Շվեդիան:

Փոփոխությունների կառավարում. ինչո՞ւ

Փոփոխությունների կառավարումն, ըստ միջազգային փորձագետի, հմտություններ ու գիտելիք է՝ ապահովելու կազմակերպության արդյունավետ արձագանքն այն միջավայրին, որում աշխատում է: «Մերօրյա արագորեն փոփոխվող բիզնես միջավայրում ավագ կառավարիչները կրում են փոփոխություններն հաջողությամբ իրականացնելու պատասխանատվությունը»,-ասում է Ջանեթ Փութը:

Փոփոխությունները տարբեր են երկրից երկիր, բայց փոփոխությունների կառավարման մեթոդների զգալի մասը կիրառելի է անկախ աշխարհագրական վայրից, թեև տեղայնացումը բոլոր դեպքերում կարևոր է:

Ըստ փորձագետի, մեթոդի ընտրությունը կազմակերպության մշակույթի, կառավարման ոճի, փոփոխություններին պատրաստվածության հիման վրա է կատարվում: Ամեն դեպքում, աջակցությունը, լուծումների որոնումը, ռիսկերի կառավարումը, ներգրավվածության ապահովումը, ճիշտ ռազմավարության ընտրությունն ու դիմադրության հետ աշխատանքն ընդհանուր են բոլոր երկրներում:

«Փոփոխությունների կառավարման խորհրդատուները ստացված գիտելիքով աջակցում են հաճախորդներին հստակեցնելու ահրաժեշտ փոփոխություններն ու ռազմավարական ընտրություն կատարելու՝ գործնականում հաճախորդի հետ համագործակցությամբ լուծելով առաջացող խնդիրներն ու կառուցելով փոփոխություններ իրականացնելու կազմակերպական ու ունակությունը»,-ասում է Ջանեթ Փութը:

Երբ գիտելիքը վեր է ածվում կարողության

PMA խորհրդատվական ընկերության հիմնադիր, տնտեսագիտության թեկնածու, Նախագծերի կառավարման ինստիտուտի PMP որակավորում ունեցող Դավիթ Իսկանդարյանը նախագծերի կառավարման և խորհրդատվության ոլորտում է ավելի քան 10 տարի:

«Պլանավորման փուլում առկա տեղեկատվությունն ու իրավիճակը հաճախ ակտուալ չեն լինում իրականացման հետագա փուլերում: Խորհրդատվության փորձագետներս մեծ կարիք ունենք մշտապես արդյունավետ գործելու նման իրավիճակներում, երբ իշխում են անորոշությունն ու արագ փոփոխվող միջավայրը», ասում է Դավիթ Իսկանդարյանը:

Նրա խոսքերով, դասընթացին ներգրավվելու նպատակն էր ծանոթանալ պրակտիկ գործիքների և նորագույն մոտեցումների, որոնց օգտագործմամբ հնարավոր կլինի արդյունավետորեն գործել մերօրյա «անորոշ» միջավայրում:

Սպասումների առումով Դավիթ Իսկանդարյանը նշում է, թե այդպիսիք շատ էին, թերևս ինչպես շատ այլ բարձրակարգ դասընթացների դեպքում: Ներկայացված նյութն էլ շատ հետաքրքիր և օգտակար էր:

«Խոշոր ծրագրեր կառավարելիս ցանկացած պահի կարող են փոփոխվել ծրագրի մեկ կամ մի քանի գործոններ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ որոշումների կայացում: Առանց փոփոխությունների կառավարման գիտելիքների ու կարողության պարզապես կկործանվենք առօրյա աշխատանքում», վստահ է Իսկանդարյանը:

Բազմամյա մասնագետի կարծիքով, առհասարակ, դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները վեր են ածվում սեփական կարողությունների, եթե գործնականում կարողանում ես կիրառել: «Մեր այս դասընթացի շրջանակներում տրամադրված գործիքակազմը համապարփակ էր և օգտակար»:

Միջազգային հարուստ փորձը՝ ի սպաս հայաստանյան ընկերությունների

Դասընթացին մասնակցել է նաև «ԱպրիկոտՊլյուս» խորհրդատվական ընկերության փոխտնօրեն Մարգարետ Բաբուրյանը, որ մոտ 20 տարվա աշխատանքային փորձով ՀայաստանիԿառավարման խորհրդատվության ինստիտուտի(IMC Armenia) անդամ է, ունի խորհրդատվության ոլորտում միջազգային որակավորում` որակավորված կառավարման խորհրդատուի կոչում (CMC, Certified Management Consultant)։

«Դասընթացին մասնակցելու նպատակներս բազմաշերտ էին։ Լինելով կառավարման խորհրդատու՝ միշտ ուշադրություն եմ դարձրել, որ մշակած ծրագրերը հաճախակի մնում էին թղթի վրա, քանի որ բացակայում էր փոփոխություններին սատարելու և փոփոխության դիմադրությունը հաղթահարելու բաղադրիչը», ասում է Մարգարետ Բաբուրյանը։

ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի հետ գրեթե տասնամյակ համագործակցության փորձ ունեցող Մարգարետ Բաբուրյանը բարձր է գնահատում ինչպես գործընկերությունը կազմակերպության հետ, այնպես էլ ջանքերը՝ ուղղված ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլ նաև խորհրդատվական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը։

Ընդհանուր գրեթե մեկ ամսվա կտրվածքով երկու հատվածով դասընթացը առաջին փուլում փորձառու խորհրդատուներին ներկայացնում էր փոփոխությունների կառավարման մեթոդերը, մոտեցումներն ու գործընթացները: Երկրորդ փուլում արդեն գործնական աշխատանքն էր. մասնակիցները ստացած գիտելիքներն ու հմտութունները կիրառեցին խորհրդատավական կոնկրետ նախագծում:

«Գործնական աշխատանքի բաղադրիչը միանշանակ այս դասընթացի ուժեղ կողմերից էր։ Քանի որ հատկացված ժամանակը բավարար չէր նոր ծրագիր նախաձեռնելու և իրականցնելու համար, ընտրեցի իմ կողմից անցած տարվա ընթացքում կատարած ծրագիրը՝ դիտարկելով այն փոփոխությունների կառավարման տեսության շրջանակներում», ներկայացնում է Մարգարետ Բաբուրյանը։

Արդեն մի քանի տարի Բաբուրյանը մտածում է սեփական «Փոփոխությունների կառավարման» դասընթաց մշակելու մասին: Նա վստահ է. «ՎԶԵԲ դասընթացի շնորհիվ ես ևս մեկ քայլ մոտեցա իր մտահղացման իրականացմանը»։