Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Նիկոլ Փաշինյանը վեթինգը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

 

Նիկոլ Փաշինյանը վեթինգի գործընթացը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից, այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Փաշինյանն իր նկատմամբ դա չի ցանկանում կիրառել, ուղղակի դրվագային միայն որոշել է դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնել՝ չունենալով դրա համար համապատասխան կառուցակարգեր, օրենսդրություն և ժամանակ»,- նշեց Փոստանջյանը։

Նրա դիտարկմամբ, եթե մենք հիմա անցնում ենք այդ ճանապարհով, անհրաժեշտ է լուրջ օրենսդրություն։

«Այս պահին որոշ մեխանիզմներ ունենք վեթինգի հետ կապված, սա գործընթաց է, որը միանվագ չի իրականացվում։ Դա և՛ հաշվետվություններն են, և՛ հայտարարագրեր են և այլն։ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր նկատմամբ կիրառել վեթինգ, քանի որ ինքն օգտագործում է այս կեղծված սահմանադրությունը՝ Սերժ Սարգսյանի սահմանադրությունը, վարչապետի տիկինը չի մերժում մեր պետությունից, հանրությունից գողացված գումարներն իրեն տրամադրելը։ Այս ամենն իրենք չեն մերժում, իրենք ունեն գործարք Սերժ Սարգսյանի հետ, և չեն ցանկանում այդ մասով զտման գործընթաց անցկանցնել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը վեթինգի գործընթացը պետք է սկսեր ոչ թե դատավորներից, այլ այնպիսի գործերից, ինչպիսին են զինվորների սպանությունները բանակում։

Մանրամասները՝ տեսանյութում