Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր փուլը՝ կրթական-մշակութային ոլորտում. 65 երիտասարդներ ՌԴ-ում ներկայացնում են հայկական մշակույթը

 

Երեկ՝ հունիսի 4-ին 65 հայ երիտասարդներ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու 2019 թվականին Ռուսաստանում անցկացվող ամենամեծ միջազգային երիտասարդական միջոցառմանը՝ նվիրված 2019-2020թթ. Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա բացմանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորող,«Երիտասարդության հայ-ռուսական միության» ղեկավար, «Եվրասիական երիտասարդական Ասսամբլեա»-ի ՀՀ-ում լիազոր ներկայացուցիչ Ռաֆայել Պողոսյանը Globnews.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանից միջոցառմանն այս տարի 65 պատվիրակ է մասնակցում: «Միջոցառումներն անցկացվում են 2014 թվականից. այդ ժամանակ Հայաստանը փոքրաթիվ խմբով է մասնակցել, և տարիների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հայկական պատվիրակության անդամների քանակն ավելացել է: 2016 թվականին նույնպես մեր պատվիրակությունը ներկա է եղել 2-րդ փառատոնին՝ 16 հոգանոց պատվիրակությամբ»:

Պողոսյանի խոսքով, փառատոնը ճանաչում ձեռք բերելու լավ հնարավորություն է Հայաստանի համար: «Ինչպես գիտեք, այս տարի փառատոնը նվիրված է 2019-2020թթ. Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա բացմանը: Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ 26 երկրներ մասնակցում են, Հայաստանի համար լավ առիթ և հնարավորություններ են ստեղծվում ներկայացնելու հայկական մշակույթը, ինչպես նաև նոր որակ հաղորդել և բարձրացնել Հայաստանի դերը միջազգային հարթակում»:

Փառատոնի ծրագիրը ներառում է հետևյալ միջոցառումները․

• ՇՀԿ և ԲՐԻԿՍ (հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը) երկրների երիտասարդ առաջնորդների 4-րդ համաժողով,

• ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների երիտասարդ լրագրողների 2-րդ համաժողով, ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների կրթական համաժողով,

• «Ուսանողության Թագուհի» նրբագեղության և դերասանական վարպետության միջազգային մրցույթ,

• «ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների Ունիվերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթ,

• «Արվեստի սրահ» միջազգային ստեղծագործական մրցույթ,

• Սպորտային ուղղվածության մրցույթներ,

• Այլընտրանքային հարթակներ։

Հայկական պատվիրակությունը մասնակցում է փառստոնի բոլոր 6 ուղղություններով։

Հավելենք, որ ՇՀԿ և ԲՐԻՔՍ երկրների «երիտասարդ լիդերներ» համաժողովի բացման արարողությանը ՌԴ Պետդումայի պատգամավոր,ՌԴ և մասնակից երկրների լիազոր մարմինների ղեկավարների և այլ բարձրաստիճան այրերի հետ մեկտեղ ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «երիտասարդության հայ-ռուսական միության» ղեկավար Ռաֆայել Պողոսյանը: «Երիտասարդ լիդերների համաժողովին» հանդես եմ եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերներին ջերմ ընդունելության և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Առաջիկա օրերին լինելու են քննարկումներ՝ ուղղված ՇՀԿ և ԲՐԻՔՍ երկրների համար երիտասարդական նոր ռազմավարական քաղաքականության մշակմանն ու առկա խնդիրների համար արդիական լուծումներ գտնելուն,որին ակտիվ մասնակցություն կունենան հայ պատվիրակները»:

Նարե Գնունի