Էդգար Մանուչարյանը պայմանագիր կնքեց «Փյունիկի» հետ
|
![]() |
Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստը հունիսի 4-ին էր հեռացել Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտից»։
Մանուչարյանը «Փյունիկի» սան է։ Նա անցած ամռանն էր համալրել «Ալաշկերտը», դրանից առաջ, 2012 թվականից նա հանդես էր եկել Եկատերինբուրգի «Ուրալի» համակարգում։ 2017-ի սկզբնամասում Մանուչարյանը որոշ ժամանակ խաղացել էր Թաիլանդում եւ դարձյալ վերադարձել «Ուրալ»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել նաեւ «Փյունիկում», Ամստերդամի «Այաքսում», հոլանդական «Հարլեմում» եւ «Ապելդորնում»: