Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մեր Պաշտպանության նախարարությունը միայնակ է մնացել թուրք-ադրբեջանական քարոզչության դեմ․ իրանագետ

 

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում վաղը մեկնարկելու է թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն» զորավարժությունը, միայն անվանումը հերիք է հասկանալու համար, թե ինչպիսի քարոզչական ճնշում է կիրառվում։ Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բացի այդ, զորավաժություններն ուղեկցվում են քարոզչական զանազան բնույթի սադրանքներով, որոնց մենք, կարծես թե, չենք հետևում և ականջալուր չենք լինում»,- ասաց իրանագետը։

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ հատկապես խոսքը այնպիսի վտանգավոր տարրերի մասին է, ինչպիսին թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով Հայաստանին մեղադրելն է՝ առայժմ քարոզչական մակարդակում։

«Ինչ-որ առումով մեր Պաշտպանության նախարարությունը միայնակ է մնացել այդ քարոզչության դեմ։ Մեր սոցիալական և բարոյական պարտքը պետք է լինի նաև այս հարթությունում մեր բանակին աջակցելը։ Մեր բանակը պետք է փաստացիորեն զբաղվի միայն ռազմական խնդիրներով, այլ ոչ թե քարոզչական զանազան խնդիրներին արձագանքելով»,- նշեց իրանագետը։

Նրա դիտարկմամբ՝ որևէ դիվանագիտական մակարդակով, կարծես թե, գործողություն չի ձեռնարկվում, քանի որ դրա մասին լրատվություն չկա։

«Դիվանագիտական հարթության մեջ մենք պետք է հստակ արձագանքենք՝ հաշվի առնելով նաև այն շահերը, որ Նախիջևանում ունեն մեզ հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններ պահպանող պետությունները՝ Ռուսաստանն ու Իրանը։ Իրանցի փորձագետներն անհանգստացած են այս թուրք-ադրբեջանական գործողություններից, քանի որ իրանցիների համար Նախիջևանը կենսական նշանակության գոտի է անվտանգության տեսանկյունից»,- ասաց Ոսկանյանը։

Ըստ նրա՝ գոնե դիվանագիտական մակարդակով խոորհրդակցությունները կարող են լուրջ օգուտներ և դիվիդենտներ բերել մեր պետությանը։

Մանրամասները՝ տեսանյութում