Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ստամբուլյան կոնվենցիան թույլ է տալու տրանսգենդերներին երեխա որդեգրել․ Արթուր Արամյան

 

Ստամբուլյան կոնվենցիան հետաքրքիր և գեղեցիկ վերնագրով է ձևակերպված՝ Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա», բայց երբ բացում ենք կոնվենցիան, ընդհանրապես խոսք չի գնում դրա մասին։ Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը։

«Երբ խոսում ենք կանանց բռնության մասին, այստեղ խոսքը չի գնում միայն կնոջ և տղամարդու միջև ծագած բռնության մասին, այլ հստակ սահմանում է գենդերային հիմքով բռնության մասին, իսկ մենք բոլորս գիտենք, թե դա ինչ է նշանակում։ Ինչ վերաբերում է ընտանեկան բռնութանը, խոսքը ոչ թե կնոջ և տղամարդու, այլ զուգընկերոջ մասին է։ Այսինքն՝ այստեղ հակասություն ենք ունենում մեր ներպետական օրենքների հետ»,- ասաց Արթուր Արամյանը։

Ըստ նրա, սույն կոնվենցիան թույլ է տալու տրանսգենդերներին երեխա որդեգրել։

«Խոսքը գնում է նաև ուսումնական հաստատություններում կրթական ծրարգեր իրականացնելուն։ Սույն կոնվենցիան վավերացնելուց հետո երկրները պարտավորվելու են իրականացնել օրենսդրական բոլոր միջոցները, որոնք ուղղված են լինելու թե՛ կրթական, թե՛ նախակրթական, թե՛ ՀԿ-ների միջոցով, որպեսզի տարածվի այս կոնվենցիայի բռնություն հանդիսացող առարկան։ Ստացվում է, որ կարող են մտնել նախակրթական համալիրներ, դպրոցներ, բացատրել, թե ինչ է նշանակում խտրականության դրսևորումը կամ սեռական բռնությունը, այսինքն՝ ավտոմատ երեխաներին դաստիարակելով սեռական բռնություն։ Ստացվում է՝ այլասերության քարոզ»,- ասաց բանախոսը։

Արամյանը նկատեց, որ սույն կոնվենցիան խախտում է կամ հակասում է ՀՀ Սահմանադրության հոդվածի 1, 3, 15, 16, 18, 23, 31, 56 կետերը, ինչպես նաև հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերը, Հայաստանի կողմից վավերացրած «Ռիո»-ի հռչակագրի 21-րդ և 22-րդ հոդվածները, UNICEF-ի 2019թ-ի՝ ընտանիքի, ընտանեկան արժեքների և երեխաների պաշտպանությանն ուղղված զեկույցը։

Արթուր Արամյանի խոսքով, վտանգի առաջ ենք կանգնած, քանի որ Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է դրույթներ, որ կոնվենցիայի անդամ երկրների կողմից պետք է ստեղծվի փորձագիտական խումբ՝ վերահսկող մարմին, որը պետք վերահսկի ուժային կառույցները։

Ըստ բանախոսի, որոշ երկրներ հրաժարվել են վավարացնել կոնվենցիան։

«Կառավարության կողմից այն դեռ չի հաստատվել, բայց ԱԺ-ի հանրային քննարկման փուլն անցել է»,- ասաց Արթուր Արամյանը և հավելեց, որ նամակով դիմել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին։

Մանրամասները՝ տեսանյութում