Այսօր՝ 2021-09-25 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հպարտանում եմ այն հաջողություններով, հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանում․ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները: «Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս ունենք, որ Նոր Հայաստանը իսկապես շատ մեծ ձգողականություն ունի և պիտի ավելի ու ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների նպատակն է, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար, հպարտանա նրա բովանդակությամբ, տնտեսական, քաքաղաքական վիճակով: Բնականաբար այդ հպարտությունը նաև պետք է նրանց ոգևորի, որ նրանք իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում: Ներդրում ասելիս սովորաբար ընկալվում է ֆինանսական ներդրումը, բայց իմ ընկալմամբ` նույնքան կարևոր է բարոյական, տրամադրության, մթնոլորտի ներդրումը: Ուրախ եմ, արձանագրել որ հայության շրջանում այդ պոզիտիվ ներդրումը ձևավորված է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը փաստել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ: «Այս ընթացքում մեր վստահությունն ավելի է մեծանում: Մենք ի վերջո հասել ենք մի վիճակի, որ կարողանալու ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները, ամենակարևորը` Հայաստանը դարձնել մրցունակ պետություն, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգային առումով: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով և մենք իրար հետ գնալու ենք այդ ճանապարհով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս տարի առաջին եռամսյակի տվյալներով արձանագրվել են բավականին շոշափելի հաջողություններ: «Նույնիսկ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն ապահոված պետությունն է: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք շարունակում ենք պահպանել այդ դիրքերը: Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենամեծ տնտեսական աճի ցուցանիշն ունի, որը կազմել է 7,1 տոկոս: Ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,2 տոկոս: Սա չի նշանակում, որ ամեն ինչ փայլուն է, բայց նշանակում է` այն գաղափարը, որ մենք դրել ենք զարգացման հիմքում, սկսել է աշխատել»,- ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ: «Յուրաքանրյուր հայ, ով ուզում է Հայաստանը շենացնելու, հարստանալու և հարստացնելու գործում ներդրում ունենալ, այդ հնարավորությունը պետք է ստանա և այդ հնարավորություններն արդեն կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ՀՀ կառավարությանն այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, հասարակ տնտեսական սխեմաները: Նրա խոսքով` մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք և դրանցից ամենակարևորը Հայաստանն ինովացիոն, տեխնոլոգիական երկիր դարձնելն է:

Վարչապետը նշել է, որ մեկ տարի առաջ` մարտ ամսին, քաղաքացիների 95 տոկոսն անհնար էր համարում քաղաքական փոփոխությունները, բայց դրանք արդեն իսկ ակնհայտ էին ապրիլին: «Քաղաքական խնդիրները լուծելը հեշտ չէր, գործընթացը բավականին երկար է տևել: Հույս ունեմ և համոզված եմ, որ տնտեսական զարգացումն այդքան երկար չի տևի, ինչու եմ վստահ, որովհետև վստահ եմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր է:

Շատերը ասում են, թե այդ ինչպես է, որ հայերը գնում են ՌԴ, ԱՄՆ և մեծ հաջողությունների հասնում, իսկ Հայաստանում չեն կարողանում: Հիմա հենց այդ ժամանակն է, հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այն հմտությունները, որ նրանք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրներում, պետք է ներդնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի:

Ցանկանում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ այն հաջողություններով, հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանի Դաշնությունում: Համոզված եմ, որ ձեր տաղանդը կծառայի ձեր հայրենիքի հետագա հզորացմանը, դուք կարող եք դա, այդ ճանապարհին ձեր առաջ չի լինի որևէ արհեստական խոչընդոտ, որովհետև Հայաստանը ձեր հայրենիքն է, այն երկիրն է, որտեղ հույս ունեմ, որ դուք և ձեր երեխաները ապրելու եք, գործելու եք, հարստանալու եք և հարստացնելու եք»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը զրուցել է ընդունելությանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններով, վարչապետի հետ կիսվել հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելու գաղափարներով ու նախաձեռնություններով: