Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Միջադեպ Ախալքալաքում. տարածվող կադրերում ոստիկանները ծեծում են բնակիչներին (տեսանյութ)

 

Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է, ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում երկու բնակչի, հաղորդում է jnews.ge-ն։ ՆԳՆ-ից սպասում են մեկնաբանության:

Ականատեսների խոսքերով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչումն է խնդիրը:

«Շրջիկներն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա առաջ չի շարժվել, նրա հորեղբայրն այդտեղ է ապրում, նա ինչ որ հարցեր է տվել, որից հետո արդեն ուժով նրանց ավտոմեքենայից դուրս են բերել և սկսել են ծեծել»,- պատմում է ականատեսներից մեկը:

Ծեծվածի տատիկն ասում է.

«Իմ ներկայությամբ թոռիս ծեծեցին, հետո հրացանը դրցեին նրա ճակատին», – լացելով պատմում է նա:

Տուժվածների վիճակի մասին տեղեկությունը ճշտվում է, ինչպես նաև սպասում ենք Ներքին գործերի նախարարության մեկնաբանությանը: