Այսօր՝ 2020-05-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն

 

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆիջիում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկեց 192 կգ և հրեց 227 կգ: Երկամարտի 419 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Հայաստանի մյուս մասնակիցներից Արմեն Գրիգորյանը 6-րդ (երկամարտ` 309 կգ), Ռաֆիկ Հարությունյանը` 6-րդ (երկամարտ` 334 կգ), Կարեն Ավագյանը 4-րդ (երկամարտ` 341 կգ), իսկ Արփինե Դալալյանը 4-րդ տեղերում էին ( երկամարտ` 241 կգ):