Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Տեղեկություն Հունաստան-Հայաստան խաղի տոմսերի ձեռքբերման մասին

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հունիսի 11-ին կայանալիք Եվրո-2020-ի Հունաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացվել են Աթենքի Օլիմպիական մարզադաշտի 19-րդ և 21-րդ սեկցիաները: Տոմսերի արժեքն է 20 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով՝ անցնելով հետևյալ հղումով, գրանցվելով և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը: