Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ջավախքում տորնադո է նկատվել (տեսանյութ)

 

Հունիսի 9-ին Ջավախքում ժամը 14:00-ի սահմաներում բավականին ցայտուն արտահայտված պտտահողմ (տորնադո) են նկատել: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ NOR ռադիոյի տեսախցիկը հասցրել է ֆիքսել հզոր տորնադոն:

Նինոծմինդայի բնակիչներից մեկը նույնիսկ տեսանկարահանել է անսովոր տորնադոն:

Ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկա:

Տորնադոն մթնոլորտային մրրիկ է։ Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500:

Տարնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր: Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։