Այսօր՝ 2019-09-23 | RSS | FACEBOOK

Էջմիածնում միմյանց են բախվել Mercedes-ն ու ВАЗ 2101-ն. 3 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ հայոց եռագույնի երանգներով «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Դավիթ Տոնոյանը՝ Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու մասին Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մուտքն արգելափակված է. մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի գնով, որևէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր երիտասարդ պետության հիմնասյուները. Սեյրան Օհանյան «Ժողովուրդ ջան, ե՞րբ եք հասկանալու, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է». Լուսինե Հարոյան Փրկարարները բռնել են 2 իժ օձ, 1 սահնօձ և 1 անհայտ տեսակի օձ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հիվանդությունից տուժած դեմքը Օգոստոսին Վրաստանի տուրիզմի եկամուտը նվազել է 10,6 տոկոսով
Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում. Արմեն Աշոտյան- տեսանյութ Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը. գյուղացիները փորձում են լսելի դարձնել խմելու ջրի խնդիրը (տեսանյութ) Մանկան ժպիտների հրավառություն՝ սեպտեմբերի 1-ին. միջոցառում՝ նվիրված Գիտելիքի օրվան ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են «Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը՝ հնչել են հայհոյանքներ, որին հետևել է ծեծկռտուքը». Շիրակ Բունիաթյան Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում Հայաստանը Չիկագոյում կայանալիք մրցումներին ներկայացնելու հնարավորություն. արժեքը՝ 3000 դոլար
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է պատերազմի. Կարեն Վրթանեսյան

 

Հունիսի 7-11-ը Նախիջևանում համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություն է անցկացվել, որին, ըստ ադրբեջանական տվյալների, մասնակցել են 5000 մարդ, 200 միավոր զրահատեխնիկա, 180 միավոր հրթիռա-հրետանային համակարգեր, 21 միավոր օդուժ: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով, զորավարժությանը մասնակցել են նաև Թուրքիայից զինվորականներ՝ առնվազն 2 դասակ, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), բազմաթիվ սպաներ, կենդանի ուժ և այլն: «Զորավարժության հիմնական նպատակներից է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի զինված ուժերի, շտաբերի համագործակցությունը: Այսինքն՝ կատարելագործում են էդ համագործակցությունը»:

Վրթանեսյանը նշեց, որ մյուս կողմից վերջին 10 օրվա ընթացքում աստիճանաբար լարվում է իրավիճակն Արցախի առաջնագծում. հայտնի է Ադրբեջանի առնվազն 2 կորստի մասին, հայկական կողմից էլ է մարտական կորուստ եղել: «Ընդ որում՝ ադրբեջանական կողմը բավականին ագրեսիվ հայտարարություններով է հանդես գալիս. պաշտոնական հաղորդագրություններում Հայաստանին են մեղադրում, բայց իրենց ՊՆ-ին մոտ կանգնած լրատվամիջոցները բացահայտ սպառնալիքներ են հրապարակում, ասում են, որ որսի սեզոն են բացում: Այսինքն՝ բավականին մտահոգիչ է իրավիճակը»:

Այս պահին, ըստ Վրթանեսյանի, շատ զարմանալի է, որ հայկական լրատվամիջոցները բավականին զուսպ են այս ամենին անդրադառնում: «Զուգահեռ էլ մի հետաքրքիր բան է, որ Հայաստանում շարունակվում է թշնամիներ փնտրելը: Ինչ-որ խմբեր են մատնանշվում՝ որպես ներքին թշնամիներ, ինչը վտանգավոր է: Արտաքին թշնամիներին թողած, ընկել ներքին թշմանի են փնտրում»,- նշեց Կարեն Վրթանեսյանը:

Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է պատերազմի: «Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հետևողական ձևով պատրաստվում է պատերազմի: Այսինքն՝ իրենց պատերազմի տեսլականը այն է, որ Նախիջևանում իրենք ունենալու են ակտիվ պաշտպանություն, իսկ հարձակողական գործողությունները լինելու են Արցախի առաջնագծի կողմից: Դա է իրենց պատկերացումը: Եվ տարեցտարի իրենք խաղարկում են այնպիսի գործողություններ, որոնք կատարելագործում են իրենց աշխատանքը և համագործակցությունը: 2 լայնամասշտաբ զորավարժություններից մեկի դեպքում կենտրոնական բանակային կորպուսը հասնում էր առաջնագիծ: Մի կողմից խաղարկվում ա հարձակողական գործողություններ՝ ներգրավվելով զորքերի տեղափոխություն, մյուս կողմից՝ պաշտպանական գործողություններ՝ Թուրքիայի ներգրավվմամբ»: