Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում

 

Ֆրանսիացի միլիարդատերերը չեն կատարում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար նյութական օգնության տրամադրման իրենց խոստումները։

Lenta-ի փոխանցմամբ, գործարար և եկեղեցական շրջանակներից հայտնել են, որ հրդեհից տուժած տաճարի վերականգնման համար ստեղծված բարեգորածական հիմնադրամը որևէ գումար չի ստացել։ Տաճարի մամուլի քարտուղարն ասել է, որ խոշոր ներդրողները ցանկանում են իմանալ, թե ինչի վրա են գումարները ծախսվելու։

Ներկա պահին հավաքված է միայն վերականգնման համար խոստացած նվիրատվությունների 9 տոկոսը։ Գումարի 90 տոկոսը ԱՄՆ-ից է ուղարկված։

Ապրիլին հաղորդվել էր, որ Նոտր Դամի վերականգնման համար ընդհանուր նվիրատվությունները կգերազանցի մեկ միլիարդ եվրոն։