Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն հարցը լուծեք. Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

 

«Սանիթեքի» գարաժներում այսօր խնդիր է եղել, մարդիկ եկել փակել են, ասել են՝ հերիք եղավ, բոլ եղավ, խանգարում եք եւ այլն: News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա դիմել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ նշելով. «Քանի որ դուք պարոն Նիկոյանի հետ մոտիկ եք, նա է վարձակալությամբ այդ տարածքը տվել «Սանիթեք»-ին, խնդրում եմ փոխանցեք, որ քանի որ ինքը գումար է աշխատում եւ բնակիչները դրանից նեղվում են, այդտեղ նույնիսկ այդ հողի վրա մեկ սպանություն է եղել, խնդրում եմ ասեք, որ ինքն իր կողմից կարգավորումներ անի, որովհետեւ այդպես շարունակել հնարավոր չէ: Օդում կախված լուրերի համաձայն, դուք մոտիկ եք պարոն Նիկոյանի հետ եւ ձեր հորդորը բավականին մեծ դեր կխաղա»:

Դավիթ Խաժակյանն էլ արձագանքել է. «Սուրհանդակային ծառայություններով հավանաբար դուք եք զբաղվում, որ ինձ նման կոչ եք անում: Ես նման բաներով չեմ զբաղվում: Այստեղ անատամ եւ իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն, մեխն էլ է ձեր ձեռքը, չագուճն էլ: Տարածքը վա՞տն է, քաղաքապետն եք, ԱԺ մեծամասնությունը ձեր ներկայացուցիչներն են, լուծեք այդ հարցը: Այո, «Սանիթեքը» այդ տարածքից պետք է դուրս գա, լուծեք այդ հարցը»:

Ինչ վերաբերում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ իր ունեցած հարաբերություններին, Խաժակյանը հիշեցրել է, որ Հայկ Մարությանը Վահե Նիկոյանին առաջարկել էր մնալ որպես իր խորհրդական:

Հայկ Մարությանն էլ նշել է, որ իր բոլոր ասածներն ուժի մեջ են, եւ բոլոր գործերը հերթով գնում են դատախազություն, ԱԱԾ, քննչական այլ մարմիններ եւ ընթացք է տրվելու բոլոր գործերին:

«Ցավոք սրտի, այն ընկերությունը, որի համար դուք դոշ եք տալիս, ունակ չէ սպասարկել քաղաքը»,-ասել է քաղաքապետը:

Դավիթ Խաժակյանի պատասխանն առավել քան անսպասելի էր. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներս ասացին, որ քուանշից հետո նաեւ կապուտ էլ կա: Ես ձեզ կապուտ եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»:

Տեղից մեկն էլ արձագանքել է. «Թարս կապուտ էլ կա, այդպես էլ է լինում»:

Այդ պահին իրավիճակը լարվել է, տեղից սկսել են շատերը գոռգոռալ: «Լույսից» Անի Խաչատրյանը բղավել է. «Դու էն արան ես, որ կարող ես ինձ հետ «արա»-ով խոսալ, եղա՞վ»: