Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Երաժշտության տոն Երևանում

 

Երաժշտության տոն՝ Երևանում. հունիսի 21-ին ժամը 18:30-ից սկսած Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Սիրահարների այգում կնշվի երաժշտության տոն՝ Դան Ղարիբյան տրիոյի հետ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, համերգին կհնչեն երգեր ֆրանսիական երաժշտության երգացանկից, գնչուական բալլադներ, Երևանին, Սալոնիկին և Օդեսային նվիրված երգեր՝ գրավիչ ձայնով Bratsch խմբի նախկին կիթառահար Դան Ղարիբյանի կատարմամբ՝ գնչուական ջազի հիանալի կատարողներ, կիթառահար Բընուա Կոնվերի և ակորդեոնահար Անտուան Ժիրարի նվագակցությամբ:

Դան Ղարիբյանը Շառլ Ազնավուրի «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալսը»-ի հեղինակն է:

1982 թ.-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Fête de la Musique»-ը (Երաժշտության տոն) ամենամյա միջազգային փառատոն է, որն անց է կացվում ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի նույն օրը՝ հունիսի 21-ին ամառային արևակայության օրը: Նպատակն է տոնել երաժշտությունը, դրա բազմազանությունը հանրությանը մատուցելով անվճար, հիմնականում բացօթյա համերգներ:

Այս տարի այն կանցկացվի 120 երկրներում: Արդեն 12-րդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ «Երաժշտության տոն» ամենամյա միջազգային փառատոնը նշվում է նաև Հայաստանում: Մուտքն ազատ է: