Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ

 

Կառավարությունն ընդունեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի անցկացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 50 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ սեպտեմբերի առաջին կեսին կայանալիք միջազգային փառատոնին մասնակցելու են այն մենակատարները և երաժիշտները, որոնք դրսում ներկայացնելու են Մանսուրյանի արվեստը, մասնակցելու է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Նա տեղեկացրեց, որ համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում։

«Արդեն կազմակերպչական աշխատանքները բավականին պատշաճ մակարդակով տարվում են, կարծում եմ, որ այս տարվա մեր մշակութային կյանքի բաղկացուցիչ մասն է լինելու և երաժշտասեր քաղաքացիներն, անպայման, ակտիվ մասնակցություն կունենան»,- ասաց նա: