«Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից
|
![]() |
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էկեմինի Էկերեուկեի, Դեու Դոսայի եւ Ստեֆան Ադջումանիի հետ: Երեք ֆուտբոլիստներն էլ թիմին էին միացել նախորդ ամռանը: