Այսօր՝ 2019-07-17 | RSS | FACEBOOK

Խախտումներ Աբովյան քաղաքում․ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» պաշտոնատար անձիք տուգանվել են Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով 47-ամյա անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր. ՔԿ ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Լավրով. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում Շուրջ 100.000 դոլարի ապօրինի դեղեր են ներմուծել Հայաստան և իրացրել․ ԱԱԾ Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է +40 Վայոց Ձորի գյուղերում արջը վնասել է ցանցե ցանկապատն ու ծիրանենիները ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում Սասնա Ծռերի ապստամբությունը վիժեցրեց Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը. «Սասնա ծռեր» Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ֆրանսիայի նախարարը հրաժարական տվեց՝ պետության հաշվին ճոխ ճաշերի պատճառով Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել․ ՊՆ խոսնակ Կոտայքի մարզպետը պահանջում է անվավեր ճանաչել Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնիքվել սենյակը. Politica.am Ծեծ, անչափահասի հետ սեքսուալ գործողություն. օպերատիվ քրոնիկոնը Հայաստանում Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Հակառուսական հիստերիան վնասաբեր է. Լավրով
Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան (ֆոտո) Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Առաջին անգամ ինքս էլ կարող եմ ասել, որ հպարտ եմ այսօրվա Հայաստանով. Գարո Արմեն

 

Միացյալ Նահանգներում 15 տարի առաջ ստեղծված Հայաստանի մանուկների հիմնադրամը ոչ միայն օգնում է հայ մանուկներին, այլեւ եզակի հնարավորություն ընձեռում Սփյուռքի երիտասարդների համար իրենց ներդրումն ունենալու Հայաստանի զարգացման գործում: «Ամերիկայի Ձայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նյու Յորքում անցած հիմնադրամի բարեգործական երեկոյի ընթացքում հայտարարել է ամերիկահայ գործարար, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը.

«Հիմնադրամը երիտասարդներին գործելու հնարավորություն է տալիս ու նաեւ դրա շնորհիվ մենք ունենք այսօր նոր, ավելի լավ Հայաստան, Հայաստան, որով բոլորդ կարող եք հպարտանալ: Առաջին անգամ ինքս էլ կարող եմ ասել, որ հպարտ եմ այսօրվա Հայաստանով: Նախկինում երբեք նման բան չէի կարող ասել»:

Բարերարի խոսքով, միջոցառման նպատակն է խթանել Սփյուռքի երիտասարդության կապը Հայաստանի հետ: Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը» Սփյուռքին հատուկ հպարտությամբ է լցրել, նշել է Գարո Արմենը.

«Ապագային Սփյուռքի հայերս պատրաստ ենք, որովհետեւ իբրեւ երկիր այսօր Հայաստանն ավելի փայլուն ապագա ունի»:

Նյու Յորքում անցած բարեգործական երեկոն նվիրված էր Լոռու ՍՄԱՐԹ սենյակների կառուցմանը, որը Հայաստանի գյուղական շրջաններում կառուցվող ՍՄԱՐԹ ցանցի մասն է. Գաղափար, որը, հիմնադրամի խորհրդի նախագահ Դիրոն Ջեբեջյանի խոսքով, դեռեւս մի քանի տարի առաջ անհնար էր թվում: Ջեբեջյանը կոչ է արել նաեւ ներկա հայ երիտասարդներին ներգրավվել Հայաստանի զարգացման մեջ ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով.

«Սա ձեր հնարավորությունն է: ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվել է որպես հարթակ, որի միջոցով դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ, մասնակցել ապագա Հայաստանի եւ ձեր սեփական ապագայի կառուցմանը»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի կենտրոնների միջոցով Սփյուռքի հայ երիտասարդները Հայաստանի կյանքում իրական մասնակցելու հնարավորություն են ստանում: Նյույորքցի հատուկ թերապևտ Արմինե Բաբիկյանը, ով ութ ամիս Հայաստանում կամավոր էր աշխատում, պատմել է սեփական փորձի մասին.

Հայաստանի գյուղական շրջանում բնակվող Դաունի սինդրոմով տառապող 9-ամյա տղային, անվանենք նրան Գրիգոր, ծնողները հրաժարվում էին դպրոց տանել: Նա չգիտեր գրել, կարդալ, չէր կարող ինքնուրույն հագնվել կամ օգտվել զուգարանից: Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասնագետների օգնությամբ տղայի կյանքը հիմնովին փոխվեց:

«Այժմ նա դպրոց է հաճախում: Նա դպրոցի ամենահայտնի աշակերտն է, ինքնուրույն օգտվում է զուգարանից, հագնվում, լվացվում, ինքնուրույն գրում իր անունը, կարող է կարդալ: Նա ունի բազմաթիվ ընկերներ ու աշխարհի ամենապայծառ ժպիտը»:

Արմինեի խոսքով, Միացյալ Նահանգներից դուրս կամավոր աշխատանքով զբաղվելու ցանկություն միշտ է ունեցել:

«Ես մտածեցի՝ եթե պետք է կամավոր աշխատանք կատարեմ մի երկրի համար, ապա թող դա լինի իմ սեփական երկիրը»:

Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին հատուկ մոտեցում է անհրաժեշտ, հիշեցնում է Արմինե Բաբիկյանը՝ կոչ անելով բոլորին օգնել Հայաստանի մանուկներ հիմնադրամին զարգացնող խաղեր գնել երեխաների համար, որը հնարավոր է անել հենց Amazon առցանց խանութի միջոցով: