Այսօր՝ 2019-07-17 | RSS | FACEBOOK

Փորձագետ. Էրդողանի դիրքերն այժմ անկայուն են Ուկրաինայում Պորոշենկոյի ու նրա թիմի նկատմամբ հարուցվել է 11 քրեական գործ Մեր նպատակն է պետգնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը. Վարչապետ Խախտումներ Աբովյան քաղաքում․ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» պաշտոնատար անձիք տուգանվել են Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով 47-ամյա անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր. ՔԿ ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Լավրով. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում Շուրջ 100.000 դոլարի ապօրինի դեղեր են ներմուծել Հայաստան և իրացրել․ ԱԱԾ Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է +40 Վայոց Ձորի գյուղերում արջը վնասել է ցանցե ցանկապատն ու ծիրանենիները ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում Սասնա Ծռերի ապստամբությունը վիժեցրեց Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը. «Սասնա ծռեր» Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ֆրանսիայի նախարարը հրաժարական տվեց՝ պետության հաշվին ճոխ ճաշերի պատճառով Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել․ ՊՆ խոսնակ Կոտայքի մարզպետը պահանջում է անվավեր ճանաչել Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնիքվել սենյակը. Politica.am
Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան (ֆոտո) Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը. ՄԻՊ

 

Հունիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները, Պաշտպանի որոշմամբ, չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին և այլն:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ, սոցիոլոգ և հոգեբույժ: Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և հատուկ չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

շենքային (խոհանոց, պահեստներ, քննչական սենյակներ, սանհանգույցներ, պատժախցեր և այլն) և սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ. առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,

պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը: Այս խնդիրն ունի համակարգային բնույթ քրեակատարողական ողջ համակարգի համար.

ատամնաբուժական և հոգեբուժական ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ (քրեակատարողական հիմնարկը չունի հոգեբույժ և ատամնաբույժ),

բժշկական փաստաթղթերը վարվում են խախտումներով կամ պատշաճ չեն վարվում.

արտաքին բժշկական զննությունն իրականցվում է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցող ոստիկանների ու քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ: Սա նույնպես համակարգային բնույթի խնդիր է և ենթակա է վերացման,

տարբեր տեսակի ժամկետանց դեղեր,

չի իրականացվում դատապարտյալների ազգականների կողմից բերվող դեղորայքի հաշվառում,

բժշկական թափոնների խոտանման խնդիրներ,

դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնում ստացիոնար պայմաններում պահելուն առնչվող խնդիրներ,

պատժախցերում պահման պայմանների հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ լոգանքի ապահովման խնդիր, ակնողնային պարագաների բացակայություն, կիսապատով առանձնացված սանհանգույցներ,

առկա չեն վերասոցիալականացման և կրթական միջոցառումներ,

անընդունելի է դատապարտյալների անհատական ուղղման ծրագրերի վարման պրակտիկան, առկա են ձևական բնույթի նշումներ,

տաքսոֆոնների՝ Պաշտպանի թեժ գծին զանգահարելու անհնարինություն,

քրեակատարողական ծառայողների և բժշկական անձնակազմի սոցիալական խիստ անբավարար երաշխիքներ՝ ներառյալ աշխատավարձ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավություն կամ բացակայություն, առկա չեն աշխատանքի բավարար պայմաններ, այդ թվում՝ կապված աշխատակիցների համար ճաշարանի կամ սննդից օգտվելու հնարավորության բացակայության հետ:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Դրանք սահմանված կարգով կամփոփվեն և կներկայացվեն լուծման առաջարկների հետ միասին:

Պաշտպանը դրական է համարում, որ այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Նախորդ այցի համեմատ, քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ իրականացվել են բարեկարգման և վերանորոգման (այդ թվում՝ կոյուղու) աշխատանքներ:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ազատությունից զրկված անձանց տրամադրել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով գործունեության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և ազատությունից զրկված անձանց ու նրանց մերձավոր ազգականների համար հասանելի վայրերում փակցրել տեղեկատվական պաստառներ: