Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշումը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ բնույթը: Սա անթույլատրելի է: Ռոբերտ Քոչարյանը, իմ խորին համոզմամբ, քաղաքական բանտարկյալ է այլևս»:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդի բողոքները։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Վերացվել է նաև Քոչարյանին ազատ արձակելու հիմք հանդիսացած՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը