Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի

 

Նա Հայկն է, նա վեց տարեկան է։ Հայկը շատ է սիրում երգել և երազում է դառնալ հայտնի երգիչ։ Հայկն ունի հազվագյուտ բնածին հիվանդություն։ Իր ծնված օրվանից նա տառապում է հաստ աղիքում նյարդային բջիջների բացակայությունից։ Այս հիվանդությունը պահանջում է առանձնահատուկ խնամք ամբողջ կյանքի ընթացքում, իսկ բուժումը հնարավոր է միայն վիրահատության շնորհիվ։ Հայկը ընդամենը 6 տարեկան է, բայց արդեն տարել է 15 վիրահատություն և աննկարագրելի ցավեր։

Հայաստանյան հիվանդանոցներում հնարավոր չէ կատարել համապատասխան վիրահատություն։ Հայկին բուժելու համար լավագույն միջոցը վիրահատությունն է Գերմանիայում։

Իր ընտանիքը բավարար ֆինանսական միջոցներ չունի բուժումն ապահովելու համար։ Ընտանիքում 6 երեխա է՝ Հայկը, իր քույրը և 4 եղբայրները։ Հայրը լքել է ընտանիքը, երբ իմացել է, որ երեխան արատով է ծնվել, իսկ մայրը չի հրաժարվել երեխայից։ Մայրը՝ Լուսինեն, իր ամբողջ ժամանակը հատկացնում է երեխայի մասին հոգ տանելուն և չի կարող գնալ աշխատանքի։ Նա ամեն ինչ անում է երեխային օգնելու համար, սակայն գումարը հերիքում է միայն վիրակապեր գնելուն։

Մենք կազմակերպել ենք դրամահավաք, որպեսզի օգնենք Հայկին ապաքինվել Գերմանիայում։ Հնարավոր է պահանջվի մի քանի վիրահատություն, որոնցից յուրաքանչյուրն արժե $48.000, իսկ բուժման տևողությունն ամենաքիչը մեկ տարի է։ Ընտանիքը չի կարող հոքալ այդ ծախսերը։

Հայկի մայրիկն ամբողջովին հուսահատված է, քանի որ չի կարող օգնել իր երեխային ֆինանսական դրության պատճառով։ Իսկ երեխայի ցանկությունը միայն մի օր քնել և արթնանալ առանց վիրակապերի։

Շատ կարևոր է բուժումը սկսել ինչքնա հնարավոր է շուտ, և խնդրում ենք բոլորիդ օգնել փրկել երեխայի կյանքը։

Կանխավ շնորհայակություն ձեր աջակցության և սիրո համար։

Ավելին՝ այս հղմամբ