Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

376 ընտանիքից 32-ը նպաստառու է. լավ չեն ապրում, բայց հողին կապված են, գյուղատնտեսությամբ իրենց օրվա հացը վաստակում են - տեսանյութ

 

Արագածոտնի մարզի Արուճ համայնքում մարդիկ հողի հետ կապված են, արտագնա աշխատանքի քչերն են գնում, մեծամասնությունը անասուն է պահում ու մի կտոր հաց ստեղծում:

Համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանի խոսքով, թեև մարդիկ միայն անասնապահությամբ զբաղվելով լավ չեն ապրում, բայց էլի զբաղվածություն կա:

Համայնքի վարչական սահմանը 2200 հեկտար է, որից 900-ը՝ գյուղատնտեսական:

«900 հեկտար հողը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, մի մասն էլ՝ որպես արոտավայր: Բայց էլի չօգտագործվող հողերի խնդիր կա: Տարածքներ կան, որ ջրանցքից վերև են, ու էդ պատճառով չեն օգտագործվում»,- նշում է Բագրատ Մարտիրոսյանը:

Այ, օրինակ, եթե ամեն տարի ջրի հարցը էս տարվա պես լիներ, լավ կլիներ: Էս տարի անձրևներից ջրամբարները լցվել են, ջուր կա, բացի էդ կազմակերպումն էլ ա ոնց որ թե լավ: Որը որ լավ ա, ասում ենք: Գյուղացիներն էլ որ պահին ջուրն ուզում են, տալիս են: Համայնքը օգտվում է Արզնի-Շամիրամ ջրանցքից»:

Հիսուն տոկոս գյուղատնտեսություն և հիսուն տոկոս անասնապահություն. սա է համայնքի հիմնական ապրուստը:

Բագրատ Մարտիրոսյանը նշում է, որ, այս դեպքում էլ անասնապահությունը հիմնական եկամուտի աղբյուր է, իսկ գյուղատնտեսության դեպքում երբեմն կարող է գյուղացու տանջանքը ջուրն ընկնել: «Գյուղատնտեսությունը ֆորսմաժորային իրավիճակներից շատ ա տուժում. ցրտահարություն ա, կարկուտ ա»:

Անդրադառնալով համայնքի խնդիրներին՝ Բագրատ Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր համայնքներում էլ խնդիրներ կան: «Մեզ համար եզակի խնդիր ա եղել ոռոգման ջուրը: Կար, բայց չէր հերիքում: Բայց եթե էս տարվա նման լինի, ամեն ինչ ավելի լավ կլինի»:

Հարցին, թե համայնքում աղքատության ցուցանիշն ինչպիսին է, Մարտիոսյանն արձագանքեց՝ դե գյուղացին երբ ա լավ ապրել: «376 ընտանիքից 32-ը նպաստառու է»:

Նշենք, որ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանը և Թալինի տարածաշրջանի մի մասը գտնվում են նախալեռնային գոտում, իսկ Ապարանի և Արագածի տարածաշրջանները ու Թալինի տարածաշրջանի մի մասը՝ լեռնային գոտում, ծովի մակերևույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Արուճը Աշտարակի շրջանում, այսինքն՝ նախալեռնային գոտում, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում ծիրանի մշակմամբ, դաշտավարությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ զբաղվելու համար: Իսկ ահա լեռնային գոտու բնակիչները զբաղվում են կարտոֆիլի, լոբու և կաղամբի մշակմամբ:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Նարե Գնունի