Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Որ անասուններին տանում են հերթի, ես գնում, բերում եմ». արուճցի Արսենի, իր երազանքների և գյուղի կյանքի մասին

 

Ամռան տապին Արուճի գյուղամեջում տարիքով մարդկանց չես հանդիպի. բոլորը դաշտերում են, հող են մշակում, որ տարվա ապրուստը հոգան:

Գյուղում քայլելիս ճնշող լռությունը կոտրվում է, երբ հասնում ես 5-րդ դարի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որի շրջակայքում արուճցի փոքրիկները տարբեր խաղեր են խաղում, հեծանիվ քշում:

«Առավոտյան արթնանում եմ, գնում սպորտի, հետո հետ գալիս տուն ու հեռուստացույց նայում»,- պատմում է 12-ամյա Արսենը, ով ապագայում ևս ցանկանում է ապրել հայրենի գյուղում, զարգացնել այն:

«Ուզում եմ լավ մարդ դառնալ, որ փող ունենամ ու մեր գյուղը սարքեմ: Կուզեմ, որ մեր ֆուտբոլի դաշտը սարքեն, խաղահրապարակ ունենանք, կիսաքանդ տները վերանորոգեն, եկեղեցու գմբեթը դնեն»,- նշում է արուճցի փոքրիկը:

Գյուղում 2 ֆուտբոլի դաշտ կա, որտեղ երեխաները կարողանում են խաղալ, բայց Արսենն ուզում է, որ այնտեղ փոփոխություններ արվեն, որպեսզի խաղալն ավելի հարմար լինի:

Բացի ընկերների հետ ժամանակ անցկացնելուց, Արսենը օգնում է նաև ընտանիքի անդամներին: «Երբ իրենք գնում են դաշտ, ես ջուր եմ տանում, իսկ երեկոյան, երբ անասունները հերթից գալիս են, ես գնում ու մեր անասուններին տուն եմ բերում»:

Իր երազանքների մասին խոսելիս Արսենն ասում է, որ ուզում է սպորտսմեն և մաթեմատիկոս դառնա: «Ուզում եմ սպորտսմեն դառնամ ու մաթեմատիկ: Դպրոցում իմ ամենասիրելի առարկան մաթեմատիկան ա: Կսովորեմ, հաշվապահ կդառնամ, կգնամ Երևանում կամ Աշտրակում կաշխատեմ»:

Մեր հարցին, թե էդ դեպքում ո՞նց հայրենի գյուղում կկարողանա ապրել, Արսենը պատասխանեց՝ կգնամ, կաշխատեմ, երեկոյան տուն կգամ:

Ավելին՝ տեսանյութում