Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Մբապպեն կմնա ՊՍԺ-ում

 

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն 2019/20 խաղաշրջանը կանցկացնի փարիզցիների կազմում: sport24.ru-ի հաղորդմամբ, այս մասին 20-ամյա ֆուտբոլիստը գրել է թվիթերում, գրառմանն ավելացնելով ՊՍԺ-ի նոր մարզաշապիկով լուսանկար:

Մբապպեի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մտադիր է տեղափոխվել Ռեալ: Չի բացառվում, որ հարձակվողը կվաճառվի 2020 թվականի ամռանը՝ 230-250 միլիոն եվրոյով: Մբապպեն այս խաղաշրջանում 44 գոլ է խփել: Դրանցից 39-ը՝ ակումբի, 5-ը՝ ազգային հավաքականի կազմում: