Այսօր՝ 2020-02-18 | RSS | FACEBOOK

«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ» «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն անգամ իմքայլականների մոտ են խառնաշփոթ առաջացրել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ».
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Բիզնեսի գնահատման գործիք, խորհրդատվություն և ֆինանսավորում. ՎԶԵԲ-ի աջակցությունը հայ կին գործարարներին

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն արդեն շուրջ 5 տարի Հայաստանում իրականացնում է «Գործարար կանայք» ծրագիրը, որ ֆինանսական աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրում գործարար կանանց: Ծրագիրն ամփոփել է առաջին փուլն ու պատրաստում հաջորդը: Գրանցած արդյունքների վերաբերյալ womennet.am-ը զրուցել է ծրագրի համակարգող Զառա Օհանյանի հետ:

-Ինչպե՞ս և ե՞րբ մեկնարկեց ծրագիրը, ի՞նչ բյուջե ունի, ո՞ր երկրներում է իրականացվում:

-Հայաստանում ծրագիրը մեկնարկել է 2015-ին, Արևելյան գործընկերության երկրներում 2014թ.-ին՝ ընդհանուր 150 մլն եվրո բյուջեով, որ ներառում է ինչպես տեխնիկական աջակցություն, այնպես էլ ֆինանսավորման հնարավորություն բանկերի միջոցով, որոնց պարագայում ՎԶԵԲ-ն է ապահովվում տրամադրվող վարկերի որոշակի տոկոսի մարման ցածր կատարմամբ առաջացող առաջին կորստի վերադարձը:

Ծրագիրը երկու փուլով է: 2014-2018թթ. առաջին փուլն էր, որ բարեհաջող ավարտվեց, գնահատեցինք արդյուքները և դրանց հիման վրա սկսվեց 2019-2023թթ.երկրորդ փուլը՝ առաջին փուլում հաջողված մոտեցումների պահպանմամբ: Դոնորներն են ՎԶԵԲ-ը, EU4Business (ԵՄ-ը հանուն բիզնեսի) նախաձեռնությունը, Շվեդիան և Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը:

-Ինչպե՞ս կարելի է բնութագրել հայ գործարար կնոջը:

-«Գործարար կին» մեր ծրագրում համարվում է փաստաթղթավորված գործադիր մարմինը, որն իրականում իրականացնում է բուն օպերացիոն գործունեությունը: Տարիքային առումով մեր շահառուները տարբեր են՝ 19-20 տարեկանից մինչև 75-80 տարեկան կանայք, ընդամենը մեկ ամիս առաջ բացված ընկերություններից մինչև տարիների փորձ ունեցող բիզնեսներ: 250-ից ավելի շահառու արդեն ունեցել ենք 2015-ից:

Շատ հետաքրքրական է, որ ոլորտային առումով միայն կարծրատիպային չի ընդգրկումը: Զուտ կանանց համար բնորոշ համարվող, ասենք, սպասարկման ոլորտից բացի կան այլ բնագավառներ ևս՝ տեխնիկական լաբորատորիաներ, արտադրություններ և այլն: Գրեթե բոլոր կին գործարարների համար ընդհանրական է, որ նրանք նպատակասլաց են, շատ պատասխանատու, պատրաստ են ինքնաիրացման ու կայացման: Բոլորի դեպքում չէ, որ բարձրագույն կրթությունն է տարել դեպի գործարարություն: Շատ կանայք բիզնեսով զբաղվել են կարիքից ելնելով, երբ ամուսինները արտագնա աշխատանքի են, մնացել են մենակ, ստիպված սկսել են փոքր արտադրությունից՝ աճելով դարձել կայացած ու զարգացող բիզնես:

-Որո՞նք են ծրագրի առանձնահատկությունները Հայաստանում, ինչո՞վ ենք տարբեր ու նման այլ երկրների:

-Ծրագիրը հիմնական երկու բլոկ ունի՝ ֆինանսավորում և խորհրդատվություն: Ֆինանսավորման մասով աշխատում ենք տեղական բանկերի հետ, տրամադրում վարկային գծեր, որոնք հետագայում բանկերի կողմից բաշխվում են հենց կին ձեռներեցներին: Այս պահին 4 բանկի՝ Ամերիայի, Արարատբանկի, Հայէկոնոմբանկի ու ԱԿԲԱ-ի հետ ենք համագործակցում: Բանկերը ևս պատրաստակամ են շարունակելու՝ առաջին փորձից հետո, քանի որ դիմել են 2-րդ, 3-րդ տրանշների համար:

Երբ սկզբում դիմում էինք բանկերին, նրանց պատկերացմամբ՝ կին գործարարներին տարբերելու հարց չպետք է լիներ: Բայց երբ մեր արտաքին փորձագետերն ուսումնասիրեցին առկա տվյալները, տեսանք, որ անվճարունակ վարկերը կանանց դեպքում շատ ավելի ցածր տոկոս են կազմում, քան տղամարդկանց, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչքան պատասխանատու են կանայք: Ուստի բանկերն էլ համաձայնեցին գործարար կանանց համար վարկային գծով աշխատելու:

-Հատկապես ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում գործարար կանանց, ո՞ր որոլտներն են այդ առումով առաջնային:

-Դասընթացները և սեմինարներըամենաուժեղ ու պահանջված հատվածն է, որ ներառում է հինգ տիպային դասընթացներ. ամենակիրառելի՝ թվային մարքեթինգ, ֆինանսներ, ՏՀՏ-ը բիզնեսում, մարդկային ռեսուրսների կառավարում և առաջնորդություն: Նյութերը ներկայացվում են երկու տեղական փորձագետի կողմից, որոնցից մեկը հենց բիզնեսում ներգրավված կին է: Կին գործարարների համար հասանելի են նաև մենթորինգ, քոուչինգ, խորհրդատվական ծրագրեր՝ տեղական խորհրդատվական ընկերությունների միջոցով: Խորհրդատվական ծրագրերի մինչև 70 տոկոսը դրամաշնորհային է: Ամենաշատը մեզ դիմում են մարքեթինգային խորհրդատվություն ստանալու համար, որ կարճաժամկետ է, տեսանելի, իրացման խթանման համար առաջնային:

-Ի՞նչ հիմնական խնդիրներ կան, որոնց հանդիպել եք ծրագրի իրականացման ընթացքում:

-Քանի որ շուկան փոքր է, հաճախ արտաքին խորհրդատվության դիմելու անհրաժեշտություն փոքր բիզնեսը չի տեսնում: Սակայնահատկապես արտահանման ներուժ ունեցող ընկերությունների դեպքում մեր խորհրդատվությունից օգտվելը բերում է տարբեր ցուցանիշների բարելավմանն ու առաջընթացի: Թերևս մարտահրավեր է այն, որ որոշակի ստագնացիայի փուլում գտնվող ընկերությունները, որոնք աշխատում են որոշ կայուն եկամտով, դրանով բավարարվում են ու փոփոխությունների չեն ուզում գնալ:

Նաև խնդիր է նեթվորքինգը, շփումը, քանի որ երեկոյան ժամանակ տրամադրելու հարցում էլ դեռ մնում է մոտեցումը, որ կանայք աշխատանքային ժամերից հետո տանը պետք է լինեն, երեխաների հետ: Այդուհանդերձ, մեր ծրագրերին մասնակից կանայք հիանալի հատկություններ են դրսևորում. ի տարբերություն տղամարդկանց, մեր կին գործարարները շատ են միմյանց աջակցում, մրցակցային չեն մոտենում, տարածում են միմյանց վերաբերյալ տեղեկությունները: Այսինքն՝առցանց բավականին ակտիվ, համագործակցային են, բայց օֆլայն դեռևս դժվարություններ կան:

-Ի՞նչ սպասեն գործարար հայ կանայք ծրագրի ապագա ընթացքում կամ հեռանկարում:

-Նախորդ փուլի ամբողջ գործիքակազմը հասանելի է նաև մինչև 2023թ.: Մենք, օրինակ, ունենք օնլայն հարթակ՝ Գործարար ոսպնյակներ, մեր կայքում այն անվճար հարցաշար է, ցանկացած կին գործարարկարող է իր բիզնեսի մասին լրացնել 100 հարցի պատասխան և պատկեր ստանալ բիզնեսի մասին, համեմատություն տեղական բիզնեսի ու միջազգայինի հետ: Գործիքն, ըստ էության, վերլուծում է կին գործարարի բիզնեսը՝ բացերը տեսնելու, հասկանալու նպատակով, թե կազմակերպության որ հատվածում ինչն է արդյունավետ, ինչը՝ ոչ: Եվ այդ զեկույցով էլ կարող է կին գործարարը մոտենալ մեր գործընկեր բանկեր, նաև դիմել ՎԶԵԲ հասկանալու, թե խորհրդատվական բազմատեսակ գործիքներից որոնք են առավելապես անհրաժեշտ տվյալ դիմումատուին:

Պոտենցիալը շատ մեծ է, միջազգային տարբեր ֆինանսական հաստատություններ հետաքրքրված են գենդերային հարցերով, և եթե նախկինում դրանք սոցիալական ծրագրեր էին, այժմ ավելի շատ զարգացման: Ներկա դրությամբ մենք տարբեր գործընկերների ներկայացնում ենք մեր ծրագրերը, որպեսզի մյուս կազմակերպխությունների հետ չկրկնենք, այլ փոխլրացնենք կամ համատեղ իրականացնենք տարբեր ծրագրեր: Շուկան դեռ շատ մեծ է, նման ծրագրերի կարիք կա, փաստը, որ տարբեր կառույցներ ու բանկեր անդրադառնում են թեմային, արդեն իսկ ցույց է տալիս, որ անելիք շատ կա, գործունեության դաշտ՝ առավել ևս:

Հետաքրքրական վիճակագրություն ծրագրի արդյունքների վերաբերյալ.

  • Ծրագրի շահառուների 93 տոկոսը գրանցել է շրջանառության աճ, ընդ որում՝ միջինը մոտ 70 տոկոսով
  • Աշխատանքի արդյունավետության բարձրացում 84 տոկոսով (միջինը՝ 47 տոկոս)
  • Աշխատողների թվի 55 տոկոսով ավելացում (միջինը՝ 15 տոկոս)
  • Ֆինանսների հասանելիություն է ստացել մոտ 31 տոկոսը
  • Շահառուների 23 տոկոսը գրանցել են արտահանման մեծացում: