Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը համալրեց «Արարատ-Արմենիան»
|
![]() |
«Արարատ-Արմենիային» է միացել հարձակվող Զակարիա Սանոգոն, ով ծնունդով Բուրկինա Ֆասոյից է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը Հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և այլ ակումբներում:
Սանոգոն հանդիսանում է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի անդամ:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:
Ըստ Transfermarkt-ի՝ Սանոգոյի տրանսֆերային գինը գնահատվում է կես միլիոն եվրո։