Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կրթական բարձր ցենզ, սեռական դաստիարակություն և ծնողների խիստ ուշադրություն. ի՞նչ է պետք երեխային սեռական բռնությունից զերծ պահելու համար

 

Լինում են դեպքեր, երբ սեռական բռնության ենթարկվածները դիմում են մեզ, բայց հիմնականում խնդիրները լատենտ դրսևորում են ունենում: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը:

«Երբ մենք փորձում ենք ուսումնասիրել տվյալ սեքսոլոգիական խնդրի ծագումը, ապա ուսումնասիրում ենք հոգե-սեռական վիճակը, վաղ մանկությունում եղած խնդիրները: Իհարկե, լինում են դեպքեր, երբ այդ ընթացքում արձանագրվում են սեռական բռնության էպիզոդներ: Բայց, շատ հաճախ լինում է, որ մեզնից էլ են քողարկում այդ խնդիրը: Այսինքն՝ իրական պատճառները քողարկվում են նաև բժշկի հետ հանդիպման ժամանակ: Այս է խնդիրը»:

Սևադա Հակոբյանը նշում է, որ սեռական բռնություններից խուսափելու համար պետք է անհատի կրթական ցենզը բարձրացնել, խոսքը նաև սեռական կրթության մասին է: Սեքսոպաթոլոգը վստահեցնում է՝ այդ դեպքում մարդիկ չեն վախենա կամ ամաչի իրենց հետ պատահածի մասին բարձրաձայնելուց:

Սեռական բռնության հետևանքը կարող է լինել ինչպես սեքսոլոգիական, այիսնքն՝ հետագայում անձի սեռական խանգարումներ առաջացնող, այնպես էլ՝ անձի հոգեկերտվածքի փոփոխություններ: «Անժխտելի է, որ ցանկացած բռության, այդ թվում նաև սեռական բռնության ենթարկված անձ ունենում է լուրջ բացասական հետևանքներ»:

Երեխայի սեռական դաստիարակության հարցում, Սևադա Հակոբյանի խոսքով, բացառիկ մեծ դերակատարում ունի ծնողը: «Շատ կարևոր է, որ նախ ծնողը այդ տեսանկյունից կրթված լինի: Միայն այդ պարագայում նա կարող է հաշվի առնել երեխայի ընդհանուր պահանջմունքները»:

Ինչ վերաբերում է մանկության շրջանում սեռական բռնությունների կանխարգելմանը, ապա չափազանց կարևոր նշանակություն ունի երեխաների՝ մեծերի կողմից ուշադրության կենտրոնում գտնվելը: «Երբ որ նրանք ուշադրությունից դուրս են գտնվում, ապա ավելի մեծ հավանականություն կա, որ երեխան կենթարկվի սեռական ոտնձգությունների»: