Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արթուր Ավետիսյան․ Այս հաղթանակը հիմք է նոր հաջողությունների համար

 

Նեապոլում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն oղակների վարժության եզրափակչում գրանցեց 14․900 արդյունքը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

Նա այս Ունիվերսիադայում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արթուրը խոսել է հաղթանակի մասին․

«Չեմ կարող բառերով բացատրել հաղթանակս։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի արդյունք ցույց տվեցի։ Սա մարզիչներիս, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս շնորհիվ էր, նրանք ինձ շատ էին ոգևորում։ Այս հաղթանակը հիմք է նորանոր հաջողությունների հասնելու, սրանով հաստատ չեմ բավարարվի»,- ասել է նորընծա չեմպիոնը։

Ըստ Արթուրի՝ իր ելույթի գնահատականը պետք է տան մարիզչները:

«Ելույթիս գնահատականը լավ կլինի տան մարզիչներս։ Որակավորման փուլի նույն վարժությունն եմ կատարել, պարզապես ի տարբերության առաջին օրվա՝ եզրափակչում կատարումս ավելի «մաքուր» է եղել։ 2016թ․ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալից հետո սա առաջին լուրջ հաջողությունս է»,- խոսքը եզրափակել է հայ մարմնամարզիկը։