Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հումանիտար առարկաների չափորոշիչները փոխվում են

 

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի եւ չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի վերանայումը` ներառելով հետեւյալ ուսումնական բնագավառները.

- հայոց լեզու, գրականություն

- հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)

- օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

- արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)

- ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):

Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա եւ կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ.

- վերապատրաստման մոդուլների մշակում

- մշակված առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի փորձարկումը դպրոցում

- վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը դպրոցներում

- սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար

Արդյունքում կունենանք՝ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ եւ դրան համապատասխան վերանայված եւ լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաեւ առարկայական չափորոշիչներում եւ ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ եւ դասագիրք մշակողներ: