Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ավտովթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

 

Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը, Ֆեյսբուքում գրել է սպորտի փոխնարար Գեւորգ Լոռեցյանը։

Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը սկսել է մարզվել մարզիչ Երվանդ Կիրակոսյանի մոտ: Առաջին միջազգային մրցումը եղել է 2005 թվականին՝ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ 6-րդ տեղ է գրավել: 2005-2008 թվականների դադար է տվել։ 2008-ի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է երրորդ տեղը, 2009-ի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության կրկնակի չեմպիոն է, 2010-ին Մ23 Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղ, 2011 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է։